Իտալական առակ
Թագավորը խնդրեց իր կառավարչին շրջել թագավորապատկան հողերով ու ամրոցներով, և որքան հնարավոր է շատ ընկերներ հրավիրել՝ Սուրբ Ծննդյան տոնը միասին նշելու: Կառավարիչը շրջում է ամրոցներով ու հողատարածքներով, բայց ընկերների փոխարեն հրավիրում է թագավորի թշնամիներին։
Երբ թագավորը տեսավ նրանց, ցնցվեց մինչև հոգու խորքը և զարմացած հարցրեց կառավարչին, թե ինչու է նա դա արել։ Կառավարիչը պատասխանեց.
-Քո ընկերները, թագավո՛ր, գալիս են քեզ մոտ տարվա ցանկացած ժամանակ և ցանկացած ժամի, և դու հաճույքով ընդունում ես նրանց։ Բայց երբ պատահաբար հանդիպում ես թշնամիներիդ, այդ ժամանակ դեմքդ ստվերվում է տխրության մութ ամպով։ Ահա թե ինչու ես նրանց բերեցի այստեղ, որպեսզի քո դեմքի հաճելի արտահայտությունն ու դրական խնջույքը թշնամիներին ընկերներ դարձնի։
Թարգմանությունը ռուսերենից՝ Լիլի Մովսեսյանի, Քոլեջ, 2-րդ կուրս