Շափյուղայի «կախարդական» և բուժիչ հատկությունները

Շափյուղան համարվում է դրախտի քար և ունի հզոր տիեզերական էներգիա։ Նա միշտ եղել է իմաստության, արդարության, մաքրության և հոգևորության խորհրդանիշ:

Շատ մշակույթներում շափյուղան տաճարների հիմնական զարդարանքն էր, այն կրում էին քահանաներն ու հոգևորականները, այն նպաստում էր մարդու և աստծո միասնությանը: Էներգիան փոխանցելու և այն մաքրելու ունակության շնորհիվ շափյուղաները հաճախ օգտագործվում են մեդիտացիայի գործընթացում: Սա շատ ամուր, բայց հանգիստ էներգիայով քար է։ Շափյուղան արթնացնում է մտքի ուժը, ամրացնում ոգին և կամքը: Կապույտ կորունդը հավատարմություն, խաղաղություն և սեր է բերում ընտանեկան կյանքին, պաշտպանում է դավաճանությունից, բամբասանքից և զրպարտությունից:

Հին ժամանակներում գավաթները պատված էին շափյուղաներով, քանի որ կարծիք կար, որ քարը կարող է «ճանաչել» թույնը՝ փոխելով իր գույնը, և այն նաև օգտագործվում էր որպես հակաթույն։ Լիտոթերապևտները խորհուրդ են տալիս շափյուղա կրել տեսողության և շնչառության օրգանների հիվանդությունների, ճնշման և սրտի ռիթմի խանգարումների, անքնության դեպքում։ Բացի այդ, այս քարը կարող է հանգստացնել և օգնել այն մարդկանց, որոնք հակված են բարկության և փսիխոզի:

Աղբյուրը այստեղ։

Թարգմանությունը ռուսերենից՝ Թամար Ալոյանի, Քոլեջ, 1-ին կուրս

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s