Բադենը ​​և նրա գինիները

baden-baden

Բադենը հաճախ նկարագրվում է որպես Գերմանիայի ամենահարավային գինեգործական շրջան, այն ​​իրականում ոչ այնքան տարածաշրջան է, որքան տարբեր վարչաքաղաքական շրջանների խառնուրդ, որոնք ժամանակին գինի էին արտադրում Բադենի Մեծ Դքսության տարածքում:

Բադենի ամենահյուսիսային մասը զուգահեռ է Մոզելին և կապում է Ֆրանկոնիան և Վյուրտեմբերգը, մինչդեռ Բադեն-Բադենից հարավ գտնվող խաղողի այգիները սահմանի մյուս կողմում գտնվող Էլզասի հայելային պատկերն են։  Բոդենզեի ափին գտնվող երեք խաղողի այգիները գրեթե ամենահարավայինն են Գերմանիայում:

Տարածաշրջանի աշխարհագրական, երկրաբանական և կլիմայական պայմանների բազմազանությունը թույլ է տալիս այստեղ արտադրել գինիների լայն տեսականի՝ փափուկ Silvaner-ից և թեթև, կծու Gutedel-ից, մինչև լիարժեք Rulender և գրավիչ վարդագույն Weissherbst: Այնուամենայնիվ, տարածաշրջանը մասնագիտացած է գերմանական լավագույն կարմիր գինիների արտադրության մեջ: Բադենի գինիների բնորոշ առանձնահատկությունները որոշակի ջերմություն, կլորություն և քաղցրությունն են: Այս հզոր գինեգործական շրջանի խաղողի այգիները հիմնականում ձգվում են Սև անտառի արևմտյան սահմանի երկայնքով՝ նրա և Ֆրանսիայի սահմանների միջև: Արտադրողի եփած ձուկն ու աղցանները լավ համադրվում են այս տարածաշրջանի թեթև գինիների հետ։

Բադենը ​​համարվում է գերմանական գինեգործության նոր շրջաններից մեկը, չնայած 1800 թվականին կար խաղողի այգիների ավելի քան 27,000 հեկտար (66,700 ակր), ինչը գրեթե երկու ամգամ ավելին էր, քան այսօր: Ճակատագրի  հեգնանքով Բադենի խաղողի այգիները սկսեցին անկում ապրել, երբ Գերմանիան 1871 թվականին ֆրանկո-պրուսական պատերազմի արդյունքում գրավեց Էլզասի խաղողի լավ պահպանված և առատ այգիները: Անկումը շարունակվեց՝ չնայած 1881 թվականին Հագնաուում Բադենի գինու ասոցիացիայի ստեղծմանը քահանա և գինեգործ Հենրիխ Հանսյակոբի կողմից: 1918 թվականին՝ Էլզասը Ֆրանսիային վերադարձվելուց հետո, Բադենի գինու արտադրությունը շարունակեց նվազել հիմնականում ներդրումների բացակայության պատճառով։ 1920-ական թթ․ գինեգործության վրա բացասաբար են ազդել ժառանգական օրենքները, ինչի արդյունքում Բադենի խաղողի այգիները սկսել են մասնատվել ավելի փոքր հողամասերի: Մինչև 1950 թվականը, երբ Բադենում մնացել էր ընդամենը 6000 հեկտար (14800 ակր) խաղողի այգի, գինեգործությունը հասել էր իր անկման ամենաստորին աստիճանին։

Աղբյուրը՝ այստեղ։  

Թարգմանությունը ռուսերենից՝ Արման Մելիքյանի

 

 

 

 

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s