Նոր կիսաշրջազգեստը

be512eb4edf48f32306c46b1f6789183

Իտալական առակ

Ապրում էին մի մարդ ու կին։ Նրանք աղքատ էին ապրում։ Կինը միայն մի պատառոտված կիսաշրջազգեստ ուներ՝ հալից ընկած, հագած-մաշած։ Ամբողջ օրը նա կարկատաններ  դնելուց բացի ուրիշ  ոչինչ չէր անում: Կարկատանների տակ  կիսաշրջազգեստն այլևս չէր երևում։

Մի անգամ, երբ ամուսինը  վերադարձավ տուն, կինը լալիս էր։

— Նայի՛ր, ևս մի անցք է բացվել կիսաշրջազգեստիս վրա, և շտկելու ոչինչ չկա։

Հաջորդ օրը ամուսինը կնոջ համար նոր կիսաշրջազգեստ է գնում  իր աշխատած գումարով, բերում է տուն ու ասում․

— Ճիշտ է, առանց ընթրիքի կմնանք, բայց գոնե նոր կիսաշրջազգեստով։

Կինը շատ ուրախ էր. ամուսինը գնաց քնելու, իսկ նա գործի անցավ։

Ամուսինն արթնացավ և ի՞նչ տեսավ․ կինը նոր կիսշրջաազգեստը ամբողջությամբ  կտոր-կտոր էր արել՝ հին կիսաշրջազգեստին նոր կարկատաններ դրելու համար։ Ամուսինը հոգոց  հանեց, իսկ կինն ասաց.

— Շնորհակալ եմ քեզ, սիրելի ամուսինս, ես վերանորոգեցի բոլոր անցքերը, և տե՛ս, թե ինչքան կտոր է մնացել, բավական կլինի մի ամբողջ տարվա համար:

Աղբյուրը՝ այստեղ։

Թարգմանությունը ռուսերենից՝ Լիլիթ Բեշլիյանի, Քոլեջ, 2-րդ կուրս

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s