Իտալական առակ
Կար մի ազնվազարմ, իմաստուն ու հարուստ թագավոր: Նա ուներ սիրելի կին, որն իր սիրով երեք որդի էր պարգևել թագավորին: Որդիները միշտ թշնամաբար էին տրամադրված եղել թագավորի հանդեպ և նման չէին նրան ոչ մի բանով։ Ավելի ուշ թագուհին լույս աշխարհ բերեց թագավորի՝ արդեն չորրորդ որդուն։
Ապրելով իր կյանքի օրերը՝ թագավորը մահացավ, իսկ նրա մարմինը դրվեց արքայական ննջարանում: Եղբայրները սկսեցին վիճել իրար հետ իշխանության համար և խորհուրդի համար գնացին մի հին ասպետի մոտ. Եվ նա ասաց.
– Ում նետն ավելի խորը կխոցի թագավորի մարմինը, նա էլ կլինի նոր թագավորը։
Առաջին որդին վիրավորեց է թագավորի աջ ձեռքը: Երկրորդի նետը փշրեց արքայի ուսի ոսկորը։ Երրորդը խոցեց թագավորի սիրտը և արդեն վստահ էր, որ նա պետք է ստանա թագավորությունը։ Չորրորդը մոտեցավ հոր մարմնին, հոգոց հանեց և ասաց․
– Ավա՜ղ, հայրիկ, չի լինի այնպես, որ վիրավորվեմ իմ հորը՝ կենդանի՞, թե՞ մահացած։
Երբ նա ասաց այս խոսքերը, քաղաքացիները, բարձրացնելով երիտասարդին, դրեցին իր հոր գահին՝ որպես իրական ժառանգորդ։
Աղբյուրը՝ այստեղ։
Թարգմանությունը՝ Սոֆի Ղարիբյան, Քոլեջ, 2-րդ կուրս