Թանկարժեք քարեր՝ ռուբին

ruby-1-800x608-1-300x228

Ռուբինը ամենաթանկ քարերից մեկն է: Կարծրությամբ այն զիջում է միայն ադամանդին։ Այս թանկարժեք քարի գույները տատանվում են վառ կարմիրից մինչև մուգ կարմիր և նույնիսկ մանուշակագույնին մոտ կարմիր:

Ենթադրվում է, որ ռուբինները մարդուն հայտնի են դեռևս բրոնզի դարից: Հնդկաստանում նույնիսկ մեր դարաշրջանից առաջ  նրանք կոչվում էին թանկարժեք քարերի արքաներ և հաճախ օգտագործվում էին թալիսմաններում: Ռուբինի գեղեցկությունը գնահատել են նաև հռոմեացիներն ու հույները: Թագավորական ընտանիքը և ազնվականությունը հաճախակի էին կրում ռուբին:

Թանկարժեք ռուբինը կարելի է գտնել բոլոր մայրցամաքներում, բացի Անտարկտիդայից: Իսկ ամենաթանկ սուտակները արդյունահանվում են Ասիայում: Կարմիր ռուբինի կամ կորունդի հիմնական մատակարարներն են Թաիլանդը, Մյանմարը և Շրի Լանկան։ Ժամանակակից Տաջիկստանի տարածքում հայտնաբերվել է սուտակի հանքավայր։

Ռուբինի բուժիչ և «կախարդական» հատկությունները

Ռուբինին վերագրվում է քրոնիկ տոնզիլիտը, հոդերի, մարսողական համակարգի, երիկամների, ողնաշարի, լյարդի հիվանդությունները բուժելու հատկությունը։ Այն ունի նաև հեմոստատիկ հատկություն։ Այն ի վիճակի է կանխել ջերմությունը և էպիլեպտիկ նոպաները, թեթևացնել մղձավանջները, դեպրեսիան, բարելավել նյարդային համակարգի աշխատանքը և նույնիսկ կարող է օգնել շիզոֆրենիայի դեպքում: Օգտագործվում է նաև ստամոքսի խոցի, մաշկային հիվանդությունների, սրտանոթային հիվանդությունների բուժման, բարձր ջերմությունը թեթևացնելու համար։ Կարծիք կա, որ կարմիր ռուբինի ճառագայթը դրականորեն է ազդում նյութափոխանակության, իմունիտետի վրա, օգնում է թեթևացնել բորբոքումները և վերականգնել հյուսվածքները։

Եվրոպայում ռուբինն անհիշելի ժամանակներից համարվում է ուժի, գեղեցկության, հավատքին նվիրվածության, արժանապատվության և քաջության խորհրդանիշ: Արևելքում նա անձնավորում է սերը, առողջությունը, ուժն ու կենսունակությունը: Հնդկաստանում ռուբինն արևի քարն է: Ենթադրվում է, որ ռուբինով թալիսմանը հուսալի պաշտպանություն է կեղծ ընկերներից, հիվանդություններից և չար մոգությունից:

Ռուբինի վավերականությունը

Քանի որ սինթետիկ ռուբինները հաստատվել են ժամանակակից արդյունաբերության մեջ, հարց է առաջանում՝ հնարավո՞ր է տարբերել բնական է ռուբինը, թե արհեստական:

Այս քարի իսկությունը ստուգելու մի քանի եղանակ կա: Օրինակ, եթե ռուբինը դնեք կովի կաթով տարայի մեջ, կաթի գույնը կդառնա վարդագույն։ Իսկական ռուբինի ճեղքերը զիգզագ են և երբեք չեն փայլում:

Աղբյուրը՝ այստեղ։

Թարգմանությունը ռուսերենից՝ Թամար Ալոյանի, Քոլեջ, 1-ին կուրս

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s