Ինչպես բարձրացնել ձեր աշխատանքի արտադրողականությունը

GettyImages-910354920_411052Ժամանակի կառավարումը և կազմակերպչական հմտությունները սովորաբար կարող են փոխկապակցված լինել աշխատանքի ընդհանուր արտադրողականության հետ, և երբ դուք իրականացնում եք ձեր արտադրողականությանը աջակցող ռազմավարություններ,  կարող եք ավելի մեծ հնարավորություն ունենալ՝ զարգացնելու և բարելավելու ձեր արտադրանքի արդյունքը: Ժամանակի կառավարման ռազմավարությունները, ինչպիսիք են Պոմոդորոյի մեթոդը, երկու րոպեի կանոնը և ժամանակի արգելափակումը, ընդամենը մի քանի ռազմավարություններ են, որոնք կարող եք օգտագործել՝ ձեր արտադրողականությունը բարձրացնելու համար: Նաև կարող եք կիրառել կազմակերպչական ռազմավարություններ, ինչպիսիք են ձեր առաջադրանքների առաջնահերթությունը՝ ըստ կարևորության և հրատապության:

Կենտրոնացե՛ք մեկ առաջադրանքի վրա։ Չնայած դուք, ի վերջո, կարող եք անել ամեն ինչ, երբ դուք ձեռնամուխ լինեք նախագծերին կամ առաջադրանքներին, միաժամանակ կենտրոնանալը կարող է օգնել ձեզ ավելի արդյունավետ լինել: Երբ մենք միաժամանակ կենտրոնանում ենք մեկից ավելի գործունեության վրա, մենք հակված ենք՝ այդ ժամանակի ավելի շատ օգտագործելու պարզապես առաջադրանքների միջև անցում կատարելու համար: Սա կարող է հանգեցնել նրան, որ որոշ առաջադրանքներ մնան կիսատ, կատարվեն ավելի ցածր որակով, քան եթե յուրաքանչյուր առաջադրանք լիներ միանձնյա ուշադրության կենտրոնում:

Պարբերաբար ընդմիջումներ կատարե՛ք։ Կարող է գայթակղիչ լինել ընդմիջման համար ժամանակ չհատկացնելը, բայց երբ դուք անտեսում եք ձեզ մի քանի րոպե ընդմիջում տալը, դա կարող է վնասել ձեր ընդհանուր արտադրողականությունը՝ հանգեցնելով հոգնածության կամ էներգիայի վատնման: Եթե դա տեղի ունենա, դուք կարող եք էներգիա կամ մոտիվացիա չունենալ շարունակելու առաջընթացը: Մտածե՛ք ձեր աշխատանքային օրվա ընթացքում մի քանի կարճ ընդմիջումներ պլանավորելու մասին: Աշխատանքային վայրերից շատերն ունեն պարտադիր ժամանակացույց՝ հատուկ ընդմիջման ժամերով, այնպես որ աշխատակիցները կարող են առնվազն հինգից 10 րոպե ընդմիջում կատարել ամեն մի քանի ժամ ակտիվ աշխատանքից հետո: Այս կարճ ընդմիջումները կարող են թույլ տալ ձեզ վերալիցքավորվել, մաքրել ձեր միտքը և պատրաստվել հաջորդ առաջադրանքին:

Սկզբում կենտրոնացե՛ք ձեր ամենամեծ խնդիրների վրա։ Ցանկացած այլ առաջադրանքից առաջ ձեր ամենամեծ և ժամանակատար խնդիրների վրա կենտրոնանալը կարող է իրականում օգնել ձեզ ավելի կենտրոնացած մնալ, քան նախ փոքր ու կարճ առաջադրանքների վրա աշխատելը: Մտածե՛ք ձեր առաջադրանքների ցանկը պլանավորել այս առաջադրանքների համաձայն, որտեղ դուք կարող եք ձեր ժամանակը տրամադրել առավոտյան, երբ առաջին անգամ եք գալիս աշխատանքի կամ օրվա այն ժամին, երբ դուք առավել զգոն և եռանդուն եք:

Աղբյուրը՝ այստեղ։

Թարգմանությունը անգլերենից՝ Սիմոն Ավետիսյանի, Քոլեջ, 2-րդ կուրս

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s