Նվեր Սուլթանին

Ahmed I

Աֆղանական առակ

Մի աշխատասեր գյուղացի ջանասիրաբար աշխատում էր իր այգում։ Եվ ահա մի անգամ նա մի այնպիսի մեծ դդում հայտնաբերեց իր բանջարանոցում, որ երբեք չէր տեսել։ Գյուղացին ուրախացած զարմացավ ապա մտածեց ու որոշեց, որ այսպիսի դդումը ամոթ չէ նվեր տանել սուլթանին։

Սուլթանը գոհ մնաց և ի նշան երախտագիտության՝ հրամայեց, որ գյուղացուն տան իր ձիերից մեկը։ Ուրախացած գյուղացին ընդունեց նվերը, շնորհակալ եղավ սուլթանին և գնաց։ Լուրը շատ արագ տարածվեց քաղաքում։ Ու ահա մի հարուստ մարդ մտածեց․ «Եթե սուլթանը գյուղացուն պարգևատրեց այդպես շռայլորեն, ապա ի՞նչ կտա ինձ, եթե նրան ձի նվիրեմ»։ Ընտրելով իր ձիերից լավագույնը՝ նա բերեց այն սուլթանին նվեր։ Իսկ սուլթանը հասկացավ հարուստի խորամանկությունը։ Նա ընդունեց հարուստի ձին և շնորհակալ եղավ։ Հետո կանչեց ծառային և ասաց․

– Ահա մի մարդ, որ ինձ նվիրել է գեղեցիկ այս ձին։ Այս ձիու համար ես նրան կտամ այն դդումը, որը գյուղացին էր նվիրել ինձ։

Աղբյուրը՝ այստեղ։

Թարգմանությունը ռուսերենից՝ Ժաննա Նավոյանի, Քոլեջ, 1-ին կուրս

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s