Լատինաամերիկյան առակ
Մի կալվածքի որսորդ սուրբ Ղազարոսին խոստացավ.
-Երկու աղավնի կրակելուն պես անմիջապես մեկը ձեր զոհասեղանին կբերեմ Մայր Թերեզայի խրճիթում։
Առավոտը ցուրտ էր, բայց որսորդը, այնուամենայնիվ, վաղ արթնացավ և հրացանն ուսին՝ գնաց որսի։ Նա անցավ սահմանի երկայնքով և միայն մի քանի քայլ էր արել, երբ տեսավ երկու աղավնի, որոնք թավուտում ղունղունում էին։ Աղավնիները չէին զգացել վտանգը։ Որսորդը ավելի մոտեցավ, կանգնեց, նշան բռնեց և կրակեց։ Մի աղավնին ընկավ գետնին, իսկ մյուսը արագ թռավ…
– Սո՛ւրբ Ղազարոս, բռնե՛ք նրան, սա ձեր աղավնին է, – բղավեց որսորդը և գետնից շտապեց վերցնել կրակած թռչունը։
Աղբյուրը՝ այստեղ։
Թարգմանությունը ռուսերենից՝ Վահե Ազիզխանյանի, Քոլեջ, 1-ին կուրս