Յուրահատուկ սերմը

caracteristicas-de-las-semillas

Արևելքում մի կայսր հասկացավ, որ ծերանում է, և եկել է ժառանգ ընտրելու ժամանակը: Իր խորհրդականներից կամ երեխաներից մեկին ընտրելու փոխարեն նա որոշեց այլ կերպ վարվել։ Մի օր նա հավաքեց իր կայսրության բոլոր երիտասարդներին և ասաց.

— Եկել է գահը զիջելու և հաջորդ կայսրին ընտրելու ժամանակը։ Ես իմ որոշումը կայացրել եմ և կընտրեմ ձեզանից մեկին։ Երիտասարդները ցնցված էին!

Բայց կայսրը շարունակեց.
— Այսօր ես ձեզանից յուրաքանչյուրին մի սերմ կտամ։ Այն շատ յուրահատուկ է: Ես ուզում եմ, որ դուք տնկեք այս սերմը, ջրեք և ուղիղ մեկ տարի անց վերադառնաք այստեղ՝ բերելով այն, ինչ կաճեցնեք այդ մեկ սերմից: Հետո կգնահատեմ ձեր բերած բույսերը և կըտրեմ նրան, ով էլ կդառնա հաջորդ կայսրը։

Այդ օրը Լինգ անունով մի տղա կար, ինչպես բոլորը, նա էլ սերմ ստացավ։ Երբ նա վերադարձավ տուն, հուզված պատմեց մորը ողջ պատմությունը։ Մայրը օգնեց տղային սերմի համար թաղար և հող ձեռք բերել։ Նա ցանեց սերմը և խնամքով ջրեց այն։ Ամեն օր ջրում էր սերմը և ստուգում էր՝ արդյոք այն ծլել է։ Երեք շաբաթ անց տղաներից ոմանք արդեն խոսում էին իրենց սերմերի և այն բույսերի մասին, որոնք սկսել էին բողբոջել: Լինգը շարունակում էր ստուգել իր սերմը, բայց ոչինչ չէր աճում։ Երեք շաբաթ, չորս շաբաթ, հինգ շաբաթ… Միևնույն է՝ ոչինչ։ Այդ պահին ուրիշներն արդեն խոսում էին իրենց բույսերի մասին, բայց Լինգը բույս ​​չուներ և իրեն անհաջողակ էր զգում։ Անցավ վեց ամիս, և Լինգի թաղարում դեռ ոչինչ չկար։ Նա հաստատ գիտեր, որ փչացրել է իր սերմը։ Մնացած բոլորը ծառեր և բարձր բույսեր ունեին, բայց նա չուներ։ Սակայն Լինգը ոչինչ չասաց իր ընկերներին։ Նա պարզապես շարունակում էր սպասել, որ իր սերմը բարձրանա:
Ի վերջո, անցավ մեկ տարի, և բոլոր տղաները իրենց բույսերը տարան կայսրին, որ վերջինս  գնահատի դրանք: Լինգը մորն ասաց, որ չի պատրաստվում դատարկ թաղար տանել։ Այնուամենայնիվ, մայրիկը Լինգին ասաց, որ անկեղծ լինի կատարվածի մասին: Այս իրավիճակը Լինգին անհարմարավետություն պատճառեց, բայց նա գիտեր, որ մայրը ճիշտ էր: Նա վերցրեց իր դատարկ թաղարը և գնաց պալատ։ Երբ Լինգն արդեն այնտեղ էր, նրան ապշեցրեց մնացած տղաների աճեցրած բույսերի բազմազանությունը: Նրանք գեղեցիկ էին, տարբեր ձևերի և չափերի։ Լինգն իր դատարկ թաղարը դրեց հատակին, և տղաներից շատերը սկսեցին ծիծաղել նրա վրա։ Երբ կայսրը եկավ, նա նայեց ողջ սենյակը և ողջունեց երիտասարդներին։ Լինգը փորձեց թաքնվել բոլորի հետևում։
— Ի՞նչ հիանալի բույսեր, ծառեր և ծաղիկներ եք աճեցրել, — ասաց կայսրը: Այսօր ձեզնից մեկը կնշանակվի հաջորդ կայսր։ Հանկարծ դահլիճի վերջում կայսրը նկատեց Լինգին՝ դատարկ թաղարով։ Նա հրամայեց իր պահակներին բերել նրան։ Լինգը սարսափեց. «Կայսրը գիտի, որ ես պարտվող եմ։ Հավանաբար նա կհրամայի ինձ մահապատժի ենթարկել»։ Երբ Լինգին բերեցին կայսրի առաջ, կայսրը հարցրեց նրա անունը։
— Իմ անունը Լինգ է, — պատասխանեց նա: Բոլոր երիտասարդները ծիծաղում ու կատակում էին նրա մասին։ Կայսրը խնդրեց բոլորին լռել։ Նա նայեց Լինգին և հայտարարեց ամբոխին.
— Ողջունե՛ք ձեր նոր կայսրին: Նրա անունը Լինգ է։ Լինգը չէր կարողանում հավատալ դրան։ Չէ՞ որ նա նույնիսկ չէր կարող սերմ աճեցնել։ Ինչպե՞ս կարող է նա լինել նոր կայսրը: Այնուհետև կայսրն ասաց.
— Ուղիղ մեկ տարի առաջ՝ այս նույն օրը՝ այս նույն վայրում ես բոլորիդ սերմ տվեցի։ Ես ձեզ ասացի, որ մի սերմ վերցնեք, տնկեք, ջրեք և ինձ մոտ բերեք այն, ինչ կաճի։ Բայց ձեզ բոլորիդ ես տվել եմ խաշած սերմեր, որոնք երբեք չէին աճի: Բոլորդ, բացի Լինգից, ինձ բերեցիք ծառեր, բույսեր և ծաղիկներ: Երբ դուք հասկացաք, որ սերմը չի բողբոջելու, դուք փոխեցիք իմ տված սերմերը տարբեր սերմերով: Լինգը միակն էր, ով խիզախորեն և ազնվորեն ինձ բերեց իմ սերմը։ Հետևաբար, հենց նա է լինելու նոր կայսրը:

Աղբյուրը՝ այստեղ։

Թարգմանությունը ռուսերենից՝  Գալինա Հարությունյանի և Էլիզ Կարապետյանի, Քոլեջ, 1-ին կուրս

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s