Թաղված տաղանդ

unnamed-1-1

Աստվածաշնչյան առակ

Մի մարդ, որ գնում էր օտար երկիր, կանչեց իր ծառաներին և հանձնեց նրանց իր ունեցածը: Մեկին հինգ տաղանդ տվեց, մյուսին՝ երկու, մեկին՝ մեկ, յուրաքանչյուրին՝ ըստ իր ուժի, և անմիջապես ճամփա ընկավ։

 

Հինգ տաղանդ ստացողը գնաց, օգտագործեց դրանք գործի մեջ, և ուրիշ հինգ տաղանդ էլ ձեռք բերեց։ Նույն կերպ էլ երկու տաղանդ ստացողը ձեռք բերեց այլ երկուսը: Մեկ տաղանդ ստացողը գնաց, դրեց այն հողի մեջ և թաքցրեց իր իր Տիրոջ արծաթը:

Երկար ժամանակ անց՝ գալիս է ծառաների տերը և նրանցից հաշիվ պահանջում: Մոտենում է  նա, ով հինգ տաղանդ էր ստացել տիրոջից, բերում է ևս հինգ տաղանդը և ասում.

– Տե՛ր, հինգ տաղանդ ինձ տվեցիր, ահա ես դրանց հետ ձեռք բերեցի ևս հինգ տաղանդ։

Տերը նրան ասում է.

– Ապրե՛ս, բարի՛ և հավատարի՛մ ծառա, որովհետև այդ քչի մեջ հավատարիմ եղար, շատի վրա կկարգեմ քեզ, վայելի՛ր քո Տիրոջ ուրախությունը:

Երկու տաղանդ ստացողը նույնպես մոտենում է նրան և ասում. 

– Դու ինձ երկու տաղանդ տվեցիր. ահա ես դրանց հետ երկու այլ տաղանդ եմ ձեռք բերել։

Նրա տերն ասում է նրան.

– Դե, բարի և հավատարիմ ծառա։ Դու փոքր բաներում հավատարիմ էիր, ես քեզ շատ բաների վրա կդնեմ. վայելի՛ր քո տիրոջ ուրախությունը:

Մեկ տաղանդ ստացածն էլ է մոտենում և ասում.

– Տե՛ր, ես գիտեի քեզ, որ դու դաժան մարդ ես, հնձում ես այնտեղ, որտեղ չես ցանել, և հավաքում ես այնտեղ, որտեղ չես ցրել, և վախենալով գնացի ու քո տաղանդը թաքցրի երկրի մեջ. ահա քեզ քոնը:

Տերը պատասխանեց նրան.

– Չա՛ր ու ծո՛ւյլ ստրուկ. Դու գիտեիր, որ ես հնձում եմ այնտեղ, որտեղ չեմ ցանել, և հավաքում եմ այնտեղ, որտեղ չեմ ցրել. Ուրեմն դու պարտավոր էիր իմ փողը տալ վաճառականներին, և երբ ես գամ, իմը շահույթով ստանայի։ Ուրեմն, վերցրեք նրանից տաղանդը և տվեք նրան, ով ունի տասը տաղանդ, որովհետև ունեցողին է տրվում, և  նրա ունեցածն է շատանում, իսկ չունեցողից  ունեցածն էլ   հետ է վերցվում, այս անպիտան ծառային  խավար բանտ նետեք,  այնտեղ թող լաց լինի  և ատամների կրճտացնի:

Աղբյուրը՝ այստեղ։ 

Թարգմանությունը ռուսերենից՝ Էլեն Եսայանի, Քոլեջ, 1-ին կուրս

 

 

 

 

 

 

 

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s