Խիզախ բադիկ Ալյոշան

1006

Ամեն առավոտ տանտիրուհին բադի ձագերին բերում էր թակած ձվերով լի ափսեն։ Նա ափսեն դնում էր  թփի մոտ և հեռանում։

Մի օր էլ, հենց որ բադերը վազեցին դեպի ափսեն, հանկարծ մի մեծ ճպուռ դուրս թռավ այգուց և սկսեց պտտվել նրանց գլխավերևում։ Նա այնքան սարսափելի ծվծվաց, որ վախեցած բադերը փախան և թաքնվեցին խոտերի մեջ: Նրանք վախենում էին, որ ճպուռը կկծի իրենց բոլորին։

Իսկ չար ճպուռը նստեց ափսեի մեջ, ճաշակեց ուտելիքը և հետո թռավ։ Դրանից հետո բադի ձագերը մի ամբողջ օր չէին մոտեցել ափսեին։ Նրանք վախենում էին, որ ճպուռը նորից կթռչի։ Երեկոյան տանտիրուհին մաքրեց ափսեն և ասաց. «Մեր բադի ձագերը պետք է որ հիվանդ լինեն, նրանք ոչինչ չեն ուտում»: Նա չգիտեր, որ բադերն ամեն գիշեր քաղցած են քնում։

Մի անգամ նրանց հյուր եկավ իրենց փոքրիկ հարևանը՝  բադի ձագ Ալյոշան։ Երբ բադի ձագերը նրան պատմեցին ճպուռի մասին, նա սկսեց ծիծաղել։

-Դե, համա թե քաջեր եք, – ասաց նա — ես մենակ կքշեմ այս ճպուռին։ Դա դուք կտեսնեք վաղը:

-Դու պարծենկոտի մեկն ես, – ասացին բադի ձագերը, – վաղը դու առաջինը կվախենաս և փախուստի կդիմես:

Հաջորդ առավոտ տանտիրուհին, ինչպես միշտ, թակած ձվերով մի ափսե դրեց գետնին ու հեռացավ։

-Դե տեսեք,- ասաց քաջ Ալյոշան,- հիմա ես ցույց կտամ ձեր ճպուռին:

Ալյոշան հենց սա ասաց, ճպուռը հանկարծ բզզաց։ Նա դարձյալ թռավ ափսեի վրա:

Բադի ձագերը ուզում էին փախչել, բայց Ալյոշան չվախեցավ։ Մինչ ճպուռը կհասցներ նստել ափսեի վրա, Ալյոշա բադիկը կտուցով բռնեց նրա թևից։ Նա ուժով հեռացրեց նրան,  ու ճպուռը կոտրված թևով թռավ, հեռացավ։

Այդ ժամանակվանից ճպուռն այևս երբեք չի մոտեցել այգուն, և բադերը ամեն օր կուշտ են ուտում: Նրանք ոչ միայն իրենք  են ուտում, այլև հյուրասիրում են  խիզախ Ալյոշային, որ  փրկեց իրենց ճպուռից։

Աղբյուր

Թարգմանությունը ռուսերենից՝ Թամար Աղասյանի, Քոլեջ, 3-րդ կուրս

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s