Փիսիկը

2417_626

Ըստ՝ Լև Տոլստոյի

Եղբայր ու քույր են եղել՝ Վասյա և Կատյան, և նրանք ունեին մի կատու: Գարնանը կատուն անհետացավ։ Երեխաներն ամենուր փնտրում էին նրան, բայց չէին կարողանում գտնել։

Մի անգամ նրանք խաղում էին գոմի մոտ և իրենց գլխավերևում լսեցին մի բան, որը միաու էր կանչում բարակ ձայներով։ Վասյան բարձրացավ գոմի տանիքի տակ գտնվող աստիճաններով։ Իսկ Կատյան կանգնեց ներքևում և անընդհատ հարցնում էր.

-Գտե՞լ ես: Գտե՞լ ես։

Բայց Վասյան նրան չէր պատասխանում։ Վերջապես Վասյան բղավեց քրոջը.

– Գտնվե՜ե՜ց! Մե՜ր կատուն… Եվ նա ձագեր ունի. այնքան հրաշալի, շուտ,  արի՛ այստեղ..․

Կատյան վազեց տուն, կաթ առավ և բերեց կատվին։

Հինգ ձագեր էին: Երբ նրանք մի փոքր մեծացան և սկսեցին դուրս սողալ այն անկյունից, որտեղից դուրս էին գալիս, երեխաները ընտրեցին սպիտակ թաթերով մոխրագույն մեկ ձագուկի և բերեցին տուն: Մայրը բաժանեց մնացած բոլոր ձագերին, իսկ սա թողեց երեխաներին։ Երեխաները կերակրու էին նրան, խաղում նրա հետ ու պառկեցնում իրենց հետ։

Մի անգամ երեխաները գնացին ճանապարհին խաղալու և իրենց հետ տարան կատվի ձագին։

Քամին շարժում էր  ծղոտը ճանապարհի երկայնքով, և կատվիկը խաղում էր ծղոտի հետ, և երեխաները ուրախանում էին նրա վրա: Հետո ճանապարհի մոտ թրթնջուկ գտան, գնացին հավաքելու ու մոռացան կատվի ձագին։

Հանկարծ նրանք լսեցին, որ ինչ-որ մեկը բարձր բղավում է.

«Ե՛տ, ե՛տ», – և նրանք տեսան, որ որսորդը վազում է, և նրա առջև երկու շներ տեսել են կատվի ձագին և ուզում են բռնել նրան: Իսկ հիմար ձագուկը, փոխանակ վազելու, նստել էր գետնին, կռացրել մեջքը և նայում էր շներին։

Կատյան վախեցավ շներից, բղավեց ու փախավ նրանցից։ Իսկ Վասյան ամբողջ ուժով իրեն նետեց դեպի դեպի կատվի ձագը և շներին  հավասար վազեց նրա մոտ։

Շները ցանկանում էին բռնել կատվի ձագին, բայց Վասյան փորով ընկավ կատվի ձագի վրա և ծածկեց նրան շներից։

Որսորդը վեր թռավ և շներին քշեց, իսկ Վասյան տուն բերեց կատվի ձագին և այլևս նրան իրրենց  հետ դաշտ չտարավ։

Թարգմանությունը ռուսերենից՝ Թարար Աղասյանի, Քոլեջ, 3-րդ կուրս

Աղբյուր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s