Մի անգամ երկու հիմար լսեցին, որ մարդիկ հին ժամանակներում իրար հետ փոխանակվում էին տարբեր իրերով և այդ փոխանակումից մեծ շահույթ էին ստանում: Մտածեցին, մտածեցին և որոշեցին միմյանց հետ փոխանակվել ոչ թե ինչ-որ փոքր բաներով, այլ միանգամից ոչ ավել, ոչ պակաս՝ տներով:
Месяц: Сентябрь 2022
Դժբախտություն
Բուլղարական առակ
Մի փայտահատ էր ապրում, և նա ուներ երկու որդի։ Ամեն անգամ՝ անտառ գնալիս, նա իր հետ իր որդիներից մեկին էր վերցնում՝ որպես օգնական։ Մի անգամ փայտահատը ասաց իր որդիներին.
-Այսօր, երեխանե՛ր, դուք մենակ կգնաք անտառ, ես կմնամ տանը, որովհետև շատ հոգնած եմ։
-Բայց հայրիկ,-ասացին երիտասարդները,-եթե սայլը ջարդվի, ո՞վ է մեզ օգնելու վերանորոգել այն։
-Եթե սայլը ջարդվի,-ասաց ծերուկը,-դժբախտությանը կանչեք։ Նա ձեզ կօգնի։
Անսանձ կինը
Հայկական առակ
Մի գյուղացի, շուկայում շորացու գնեց երեխաներին, տուն գնալու ճանապարհին ստիպված վեճի բռնվեց կռվարար կնոջ հետ, որը պնդում էր, թե վաճառողը մկրատով է կտրել շորացուն։ Գյուղացին ինքն էր վաճառողի ձեռքում դանակ տեսել և այդ պատճառով էլ ոչ մի կերպ չէր կարողանում համաձայնել կնոջ հետ։ Այսպես նրանք, ամբողջ ճանապարհն անցնելով, հասան մի խոր գետի կամրջի, որտեղ վեճը վերածվեց բացահայտ կռվի։