Հայկական առակ
Մի գյուղացի, շուկայում շորացու գնեց երեխաներին, տուն գնալու ճանապարհին ստիպված վեճի բռնվեց կռվարար կնոջ հետ, որը պնդում էր, թե վաճառողը մկրատով է կտրել շորացուն։ Գյուղացին ինքն էր վաճառողի ձեռքում դանակ տեսել և այդ պատճառով էլ ոչ մի կերպ չէր կարողանում համաձայնել կնոջ հետ։ Այսպես նրանք, ամբողջ ճանապարհն անցնելով, հասան մի խոր գետի կամրջի, որտեղ վեճը վերածվեց բացահայտ կռվի։
Ամուսինը չդիմացավ և, բռնելով կնոջ հագուստից, գոռաց։
֊ Լսի՛ր կին, ասում եմ քեզ, դա դանակն էր։ Եթե դու հիմա չհամաձայնես դրա հետ, ես քեզ ցած կգցեմ կամրջից։
֊ Դա դու լսի՛ր և ականջիդ օղ արա, եթե անգամ քո հանգուցյալ հայրն ու քո բոլոր հանգուցյալ նախնիները հայտնվեն այստեղ, միևնույն է, ձեզ չի հաջողվի ինձ համոզել, որ դա մկրատ չէր,- ի պատասխան ճչում էր կինը։
Այդ հանդգնությունը դարձավ ամուսնու համբերության բաժակը լցնող վերջին կաթիլը։ Զայրույթից նա կամրջից նետեց կնոջը գետի ամենախոր տեղում, և գետի ջրերը անմիջապես ծածկեցին անսանձ կնոջը։
Մի րոպե անց, երբ պարզ դարձավ, որ կինն այլևս չի լողա փրկվելու, ամուսնու զայրույթը փոքր-ինչ հանգստացավ, և սկսեց զղջալ իր արարքի համար, սակայն ջրի տակից հանկարծ հայտնվեց կնոջ ձեռքը, որը ժեստով ցույց էր տալիս, որ դա մկրատ էր, ու անհետացավ ջրի տակ արդեն անվերադարձ:
Աղբյուրը՝ այստեղ։
Ռուսերենից թարգմանությունը՝ Մերի Քերոբյանի, Քոլեջ, 2-րդ կուրս