Մի անգամ երկու հիմար լսեցին, որ մարդիկ հին ժամանակներում իրար հետ փոխանակվում էին տարբեր իրերով և այդ փոխանակումից մեծ շահույթ էին ստանում: Մտածեցին, մտածեցին և որոշեցին միմյանց հետ փոխանակվել ոչ թե ինչ-որ փոքր բաներով, այլ միանգամից ոչ ավել, ոչ պակաս՝ տներով:
Առաջին հիմարը, որ ապրում էր փողոցի վերևի մասում, քանդեց իր տունը և փայտ առ փայտ տեղափոխեց փողոցի ներքևի ծայրը, որտեղ ապրում էր նա, ում հետ պայմանավորվել էր փոխանակման մասին: Իսկ երկրորդը, որն ապրում էր փողոցի ներքևի մասում, նույնպես քանդեց իր տունը և տարավ այնտեղ, որտեղ առաջ ապրում էր առաջինը: Նոր մասում նրանք հավաքեցին իրենց տները, ապա նստեցին հանգստանալու և մտածեցին. «Իսկ ես ի՞նչ օգուտ ստացա»։
Հիմարները ծիծաղելու տրամադրություն չունեին։ Որքան էին նրանք տանջվել, որ իրենց տները սկզբում քանդեին, իսկ հետո նորից կառուցեին: Ամեն ինչ իզուր էր:
Աղբյուրը՝ այստեղ։
Թարգմանությունը ռուսերենից՝ Մարիա Դալլաքյանի, Քոլեջ, 2-րդ կուրս