Անիմե

Astroboy

Անիմեն՝ «անիմացիան», ճապոնական մուլտիպլիկացիան է։ Ի տարբերություն այլ երկրների մուլտֆիլմերի, որոնք հիմնականում նախատեսված են երեխաների դիտման համար, արտադրված անիմեի մեծ մասը նախատեսված է դեռահասների և մեծահասակների լսարանի համար, և շատ առումներով դրա շնորհիվ այն մեծ ժողովրդականություն է վայելում աշխարհում։

Անիմեն առանձնանում է կերպարներ և ֆոն նկարելու բնորոշ ձևերով։ Հրատարակվում է հեռուստասերիալների, ինչպես նաև տեսամիջոցների տարածմամբ կամ ցուցադրության համար նախատեսված ֆիլմերի տեսքով։ Սյուժեները կարող են նկարագրել բազմաթիվ կերպարներ, առանձնանալ տարբեր վայրերով և դարաշրջաններով, ժանրերով և ոճերով:

Անիմեի պատմությունը սկիզբ է առնում 20-րդ դարում, երբ ճապոնացի կինոգործիչները սկսում են առաջին փորձերը արևմուտքում հայտնագործված անիմացիոն տեխնիկայի հետ: Պահպանված ամենահին ճապոնական անիմացիան՝ «Կացուդո Շաշինը», տևում է ընդամենը 3 վայրկյան: Ամենավաղ անիմեներից մեկը «Նամակուրա Գատանան» էր՝ երկու րոպեանոց կատակերգական ֆիլմը, որը ցուցադրվել է 1917 թվականին, և որում սամուրայը պատրաստվում է փորձարկել իր նոր սուրը, բայց պարտվում է քաղաքացու կողմից։

Աղբյուրը՝ այստեղ։ 

Թարգմանությունը ռուսերենից՝ Շուշան Աղասյանի, Քոլեջ, 2-րդ կուրս

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s