Ծաղիկը և քարը

Hallaj

Երբ մեծ ուսուցիչ և նահատակ Մանսուր ալ-Հալաջը ենթարկվեց ամբոխի ծաղր ու ծանակին՝ դատապարտվելով հավատուրացության և հերետիկոսության մեջ, նա ցավ չցուցաբերեց, երբ նրա ձեռքերը հրապարակայնորեն կտրեցին: Երբ ամբոխը քարեր  նետեց նրա վրա՝ պատճառելով ծանր վերքեր, նա դարձյալ ձայն չհանեց։

Այնուհետև նրա ընկերներից մեկը՝ սուֆիզմի Վարպետը, մոտեցավ և հարվածեց նրան ծաղիկով։ Մանսուրը սրտաճմլիկ հոծկլտոց արձակեց։ Սրանով նա ուզում էր ցույց տալ, որ նրանք, ովքեր համոզված են իրենց արդարության մեջ, ոչնչով չեն կարող իրեն վնասել։ Բայց ամենափոքր հպումն իսկ ինչ-որ մեկի կողմից, որն իր պես գիտեր, որ իրեն անարդարացիորեն են մեղադրել ու դատապարտել, ավելի շատ էր տանջում  նրան, քան ցանկացած խոշտանգում։

Ժողովուրդը հիշել է Մանսուրի և նրա եղբայրակիցների այս դասը՝  նման անպաշտպան  դաժանության դիմաց, մինչդեռ Մանսուրին խոշտանգողների անունները վաղուց մոռացվել են։

Մահանալիս Մանսուրն ասաց. «Այս աշխարհի մարդիկ փորձում են բարիք գործել: Խորհուրդ կտամ փնտրել այն ամենափոքր մասնիկը, որ ամենաարժեքավորն է ձեր ողջ բարությունից։ Դա այն է, որ  իրապես գոյություն ունեցողը, ճշմարիտ գիտությունն է»։

Աղբյուրը՝ այստեղ։ 

Թարգմանությունը ռուսերենից՝ Տիգրան Գասպարյանի, Քոլեջ, 2-րդ կուրս

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s