Հյուրընկալության վարձը

152144625513647051

Աֆրիկյան առակ

Մի իմաստուն մարդ լսեց, որ հարևան քաղաքում կա մի մարդ, ով հայտնի է իր առատաձեռնությամբ։ Իմաստունը հին շորեր հագավ, վերցրեց ուսապարկը և գնաց այն քաղաքը, որտեղ ապրում էր այդ աղ ու հացով մարդը։

Նա եկավ նրա տուն։ Նրան ընդառաջ դուրս եկավ տանտերը, զննեց իմաստունին և, տեսնելով նրա հին հագուստը, առանց որևէ խոսք ասելու, վերադարձավ տուն։ Նույնիսկ ներս էլ չհրավիրեց։

Իմաստունը գլուխը քորեց ու գնաց։ Հաջորդ օրը նա հագավ իր ամենահարուստ հագուստները և վերադարձավ աղ ու հացով մարդու տուն։

Նա դուրս եկավ, տեսավ մի ծերունու՝ ճոխ հագնված տղամարդու, և անմիջապես հրավիրեց նրան իր մոտ, բարեհամբույր վերաբերվեց և հյուրասիրություն բերեց։

Իմաստունը ժպտաց, գրպանից փող հանեց, դրեց հյուրասիրության ափսեի մեջ և ասաց.

-Ով քաղցած է, դու չես հյուրասիրում, իսկ ով լավ հագնված է կարող է հյուրասիրության համար ինքը վճարել։

Աղբյուրը՝ այստեղ։

Թարգմանությունը ռուսերենից՝ Յանա Խաչատրյանի, Քոլեջ, 2-րդ կուրս

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s