Աշխարհի նվաճումը

thess_alexander_01.thumb

Պատմական առակ

Ասում են՝ այն օրը, երբ Ալեքսանդրը դարձավ աշխարհի տիրակալը, փակվեց սենյակում և լաց եղավ։

Նրա զորավարներն անհանգստացած էին. Ի՞նչ է պատահել․ Նրանք երբեք չէին տեսել նրան լաց լինելիս: Նա այդպիսի մարդ չէր: Նրանք իրար հետ էին տարբեր իրավիճակներում, երբ կյանքը մեծ վտանգի տակ էր, երբ մահը շատ մոտ էր, բայց նրա դեմքին ոչ ոք չէր նկատել հուսահատության ու հուսալքության հետքեր։ Նա խիզախության օրինակ էր։ Ի՞նչ եղավ նրա հետ հիմա, երբ նա հաղթել է, երբ աշխարհը նվաճված է:

Նրանք թակեցին դուռը, ներս մտան և հարցրեցին․

-Ի՞նչ է պատահել, ի՞նչու ես լաց լինում։

Նա պատասխանեց․

-Հիմա, երբ հաղթեցի, հասկացա, որ պարտվել եմ։ Հիմա ես նույն տեղում եմ, որտեղ ես էի, երբ սկսեցի աշխարհի այս անիմաստ նվաճումը։ Ինձ համար պարզ դարձավ միայն հիմա, քանի որ մինչ ճանապարհի վրա էի, ես նպատակ ունեի։ Հիմա շարժվելու տեղ չունեմ, նվաճելու տեղ չունեմ։ Ներսումս սարսափելի դատարկություն եմ զգում։ Ես պարտվեցի։

Ալեքսանդրը մահացել է երեսուներեք տարեկանում։ Երբ նրան տեղափոխում էին թաղման վայր, նրա ձեռքերը ազատորեն կախված էին դագաղի կողքերից: Սա նրա կտակն էր՝ նա ուզում էր, որ բոլորը տեսնեն, որ ինքը դատարկ ձեռքերով է հեռանում։

Աղբյուրը՝ այստեղ։ 

Թարգմանությունը ռուսերենից՝  Կարեն Խաչատրյանի, Քոլեջ, 2-րդ կուրս

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s