Դաոսական առակ
— Օ՜, Վարպետ, որո՞նք են հանգստության արմատները, -հարցրեց հետաքրքրասեր ուսանողը։
— Հանգստության արմատները ապահովության մեջ են: Եթե մարդուն մահ կամ հիվանդություն չի սպառնում, նա հանգիստ է, – պատասխանեց Իմաստունը։
– Օ՜, Ուսուցիչ, ինչի՞ց է պատրաստված Հանգստության բունը, – հարցրեց ամենախելացի ուսանողը։
— Հանգստության բունը աշխարհի ճիշտ պատկերն է, որը կազմված է ճշմարիտ մտքերից և զուրկ է կրքերից, – ասաց Իմաստունը:
– Օ՜, Վարպետ, որտե՞ղ են տարածվում Հանգստության ճյուղերը, – հարցրեց սիրելի ուսանողը։
— Հանգստության ճյուղերը տարածվում են հոգով մտերիմ մարդկանց վրա, – պատասխանեց Ուսուցիչը,- քանզի նրանք, ովքեր հանգստության մեջ են ապրում, հանգստություն են ձեռք բերում:
Աղբյուրը՝ այստեղ։
Թարգմանությունը ռուսերենից՝ Դավիթ Սարկիսյանի, Քոլեջ, 2-3 կուրս