Ճրագը

30896629

Ձեզ կոչ են անում հավատալու սուրբ գրություններին, Աստծո խոսքին, կրոնի ուսուցիչներին:  Ես ձեզ ընդհանրապես նման հավատքի չեմ կոչում։ Խորհուրդ եմ տալիս հավատալ ինքներդ ձեզ։ Միայն ինքներդ ձեզ ճանաչելով՝ կարող եք հասկանալ, թե ինչ կա սուրբ գրություններում՝ Աստծո խոսքը: Նա, ով չի հավատում իրեն, անիմաստ է համարում մնացած բոլոր հավատալիքները։ Կարո՞ղ ես կանգնել ուրիշի ոտքերի վրա, եթե չես կարող ինքնուրույն կանգնել: Բուդդան ասում է. «Եղիր քո սեփական լույսը: Եղեք ձեր սեփական ապաստանը: Չկա այլ ճիշտ ապաստան, քան ապաստանն իր մեջ»։ Իսկ ես կրկնում եմ Բուդդայի խոսքերը։

Մի գիշեր վանականը հրաժեշտ էր տալիս իր մոտ հյուրընկալվող մեկ այլ վանականի։ Եվ հյուրն ասաց.

— Գիշերը շատ մութ է։ Ինչպե՞ս կարող եմ տեսնել ճանապարհը:

Տանտերը վառեց ճրագը և հանձնեց հյուրին։ Բայց երբ հյուրն իջավ աստիճաններով, նա մոմը փչեց։ Ամբողջ տարածությունը մխրճվեց խավարի մեջ։ Հետո տերն ասաց.

«Իմ ճրագը չի կարող լուսավորել քո ճանապարհը։ Դա անելու համար Դուք պետք է ունենաք ձեր սեփական լամպը:

Հյուրը հասկացավ վանականի խորհուրդը, և այս ըմբռնումից նրա կյանքի ճանապարհին լույս ծնվեց, որը հնարավոր չէր հանգցնել կամ խլել։

Աղբյուրը՝ այստեղ։ 

Թարգմանությունը ռուսերենից՝ Հրայր Չերքեզյանի, Քոլեջ, 2-րդ կուրս

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s