Ճամփորդն ու էշը

s24-1-2

Եգիպտական առակ

Հիմար ճամփորդը, երբ նրա էշը սկսեց կամակորություն անել, կատաղած կենդանուն ողողեց լուտանքներով, ապա անխանա մտրակեց կենդանուն այնքան, մինչև վերջինս սատկեց։

Այդ ամենից հետո նա ստիպված էր ճամփան ոտքով շարունակել և ուսերին քարշ տալ ուղեբեռը։ Նրա զայրույթը նրան էշ դարձրեց։ Ավելին՝ նրա զայրույթը նրան դարձրեց ստրուկ, որովհետև ծանր բեռ կրելը ստրուկների վիճակն է։ Շոգից ուժասպառ եղած հիմարը, հայհոյանքներ արձակելով, իր երկարականջ կենդանու պես քարշ էր տալիս բեռը։

Վերջիվերջո բեռներով ճամփան շարունակելը դարձավ անտանելի։ Նա իր ապրանքը գցեց մի թփի տակ և վերջին ուժերով հասավ քաղաք։ Հաջորդ օրը նա մի իշապան վարձեց, և տարավ նրան այնտեղ, որտեղ թաքցրել էր բեռը, բայց գողերը արդեն ամեն ինչ գողացել էին։ Հիմարը կորցրեց իր էշը, իրերը, ինչի համար գնաց ուրիշ գյուղ, և դեռ պետք է վճարեր իշապանին՝ իզուր անհանգստացնելու համար։

Իմաստունը, ի տարբերություն հիմարի, ոչ թե իր զգայարանների ծառան է, այլ նրանց տերը: Երբ նրա էշը սկսում է կամակորություն անել, թեև իմաստունը զգում է, որ զայրույթը եռում է իր սրտում, այանուամենայնիվ թույլ չի տալիս, որ  բարկություն իր մեջ գլուխ բարձրացնի։ Եթե ​​անգամ շատ է շտապում,  էշին չի ծեծում, այլ նրան հանգիստ է տալիս, և եթե անգամ մեկ ժամ էլ կորցնի դրա վրա, նա, միևնույն է, պահում է իր ունեցվածքն ու էշը և ստիպված չի լինում վճարել իշապանին, և ոչ էլ  հարկադրված բեռներն է կրում  ծարավից ու շոգից հյուծված ուսերին։

Աղբյուրը՝ այստեղ։

Թարգմանությունը ռուսերենից՝ Յանա Խաչատրյանի, Քոլեջ, 2-րդ կուրս

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s