Ես Էլեն Եսայանն եմ, սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Քոլեջի «Հագուստի մոդելավերում և նախագծում» բաժնում, արդեն երկրորդ կուրսի ուսանող եմ։
Այս տարի սկսեցինք ավելի խորացված անցնել մեր մասնագիտական առարկաները: Ունենք մասնագիտական երկու ուսուցչուհի ընկեր Մերին և ընկեր Կարինեն: Ընկեր Կարինեի հետ սովորում ենք հմուտ նկարել մոդելներ և տարբեր հագուստներ, ընտրում ենք թեմա, ինչի մասին էլ հետագայում ստեղծում մեր հագուստը: Թեմաները ինձ շատ են դուր գալիս, դրանցից են օրինակ՝ բիոնիկա, կենդանական և վերջին թեման՝ հայ նկարիչներ։ Ընկեր Մերիի հետ սովորում ենք տարբեր տեսակի հագուստների լեկալ կամ ձևվածք ստեղծել, ինչից հետո այդ ամենը անցկացնում ենք կտորի վրա և կարում։ Սկսել ենք կիսաշրջազգեստի տեսակներից։ Այս տարի մի քանի անգամ աշխատել ենք նաև փոքրիկնրի հետ։ Իրականում այս աշխատանքը շա՜տ նրբություններ է պահանջում որակյալ հագուստ ստանալու համար․․․
Պատումը՝ Էլեն Եսայանի, Քոլեջ, 2-րդ կուսրի ուսանողուհի
Աշխատանքային պահեր