Ես Դավիթ Սարկիսյանն եմ, 16 տարեկան եմ։ Սովորում եմ «Մեխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Քոլեջում` լուսանկարչական բաժնի 2-րդ կուրսում։ Այս տարվանից սկսվել են մեր մասնագիտական առարկաները, որը դասավանդում է տիկին Սուսան Ամուջանյանը։
Մի ամիս առաջ մեզ լուսանկարիչներ հյուր եկան՝ Հայկ Բարսեղյանը և մեր բրիտանացի հյուրը՝ John Bolloto-ն։ Շատ հետաքրքիր հանդիպում էր։ Այս տարվա մեր մասնագիտական դասերին հասկացա, թե ինչպես պետք է ճիշտ նկարել, ֆոտոապարատի հետ աշխատել։ Տարվա սկզբից այցելել ենք մի քանի վայրեր՝ մանկական երկաթուղի, համալիր, Երևանի հին թաղամասերից Կոնդ, նաև Աշտարակ և այլն։ Այդ ընթացքում քաղաքային լուսանկարչություն ենք արել։ Քաղաքային լուսանկարչությունն այն է, որ բնություն ենք նկարում, մարդկանց, կենդանիներին։ Ես շնորհակալ եմ իմ ուսուցչուհուն՝ Սուսան Ամուջանյանին, որ կարողանում եմ այսպես լավ աշխատել։ Ստորև ներկայացնում եմ իմ նկարներից մի քանիսը։
Պատումը՝ Դավիթ Սարկիսյանի, Քոլեջ, 2-րդ կուրս
Մանկական երկաթուղի
Երևանի հին թաղամասում՝ Կոնդում
Կարեն Դեմիճյանի անվան մարզահամերգային համալիր
Քաղաքային լուսանկարչություն