Օշոյի պատմած առակը
Լսեցի մի բժշկի մասին, որը դարձավ իր երկրի ամենամեծ վիրաբույժը։ Նրան դարձրին վիրաբույժների ազգային միության նախագահ, և այդ օրը նրա պատվին մեծ խնջույք կազմակերպվեց։ Բայց նա տխուր էր։ Մի ընկեր նրան հարցրեց.
-Ինչո՞ւ ես այդքան տխուր: Դու պետք է շատ երջանիկ լինես, դու դարձել ես ամենամեծ վիրաբույժը, և այժմ ոչ ոք չի կարող համեմատվել քեզ հետ: Վիրաբույժի համար ամենամեծ պատիվը Ազգային միության նախագահ դառնալն է: Ինչո՞ւ ես այդքան տխուր:
Վիրաբույժը պատասխանեց.
-Ես երբեք չեմ ցանկացել վիրաբույժ լինել։ Ինձ հաջողվեց այն, ինչ երբեք չեմ ցանկացել, և հիմա դրանից չես կարող փախչել։ Եթե ես ձախողվեի, ապա հնարավորություն կլիներ, բայց հիմա ես շղթայված եմ դրան:
Նրա ընկերն ասաց.
– Երևի կատակ ես անում։ Ինչի՞ մասին ես խոսում։ Քո ընտանիքը երջանիկ է, քո կինը՝ երջանիկ, քո երեխաները՝ երջանիկ, բոլորը երջանիկ են, և բոլորը քո հանդեպ մեծագույն հարգանք են տածում։ Վիրաբույժն ասաց.
-Բայց ես ինձ չեմ հարգում, և դա է գլխավորը։ Ես ուզում էի պարող դառնալ, բայց ծնողներս չթողեցին, և ես ստիպված էի ենթարկվել նրանց։ Թույլ էի։ Եվ ես դժգոհ եմ, որ մեծ վիրաբույժ եմ դարձել։ Ես դժգոհ եմ, որովհետև ես աշխարհի ամենախայտառակ պարողն եմ: Ես չեմ կարող պարել, դա է դժբախտությունը:
Աղբյուրը՝ այստեղ։
Թարգմանությունը ռուսերենից՝ Էլեն Ավետյանի, Քոլեջ, 2-րդ կուրս