Մի օր անտառում կենդանիները հավաքվեցին և որոշեցին դպրոց բացել: Նրանց թվում էին նապաստակը, թռչունը, սկյուռը, ձուկը և օձաձուկը։ Նրանք ստեղծեցին տնօրենների խորհուրդ: Նապաստակը պնդում էր, որ վազքն ընդգրկվի դասերի ծրագրում: Թռչունը պնդում էր, որ թռիչքը մտնի դասերի ծրագիր։ Ձուկը գտնում էր, որ ծրագիրի մեջ պետք է անպայման ներառվի լողը, իսկ սկյուռիկն ասում է, որ պարզապես անհրաժեշտ է ծառերի վրա ուղղահայաց մագլցելը։ Նրանք միավորեցին այս բոլոր բաները և կազմեցին պարապմունքների դասացուցակ: Հետո սկսեցին պնդել, որ բոլոր կենդանիները սովորեն բոլոր առարկաները։
Չնայած որ նապաստակը վազքից հինգեր էր ստանում, այնուամանենայնիվ նա դժվարություններ էր ունենում ծառերի ուղղահայաց մագլցման ժամանակ: Նա անընդհատ ընկնում էր մեջքի վրա։ Շատ շուտով նա ուղեղի ինչ-որ վնասվածք ստացավ և այլևս չէր կարող վազել: Պարզվեց, որ վազքից հինգի փոխարեն նա ստանում է երեք, իսկ ծառերի վրա ուղղահայաց մագլցելուց, իհարկե, միշտ մեկ:
Թռչունը շատ լավ էր թռչում, բայց երբ ստիպված էր փորվածքներ փորել գետնին, չէր կարողանում դա լավ անել: Նա անընդհատ կոտրում էր կտուցն ու թևերը: Շատ շուտով նա սկսեց երեքներ ստանալ թռիչքից և մեկեր՝ հող փորելուց, ու դժոխային դժվարություններ ունեցավ ծառերով ուղղահայաց մագլցումից։
Ի վերջո, դասերից հետ չմնացող առաջին կենդանին մտավոր հետամնաց օձաձուկն էր, որը ամեն ինչ անում էր կիսով չափ։ Բայց հիմնադիրները գոհ էին, քանի որ բոլոր կենդանիներն ուսումնասիրում էին բոլոր առարկաները, և այն կոչվում էր «ընդհանուր հանրակրթություն»:
Աղբյուրը՝ այստեղ։
Թարգմանությունը ռուսերենից՝ Էլիզ Կարապետյանի, Քոլեջ, 2-րդ կուրս