Հայկական առակ
Մի անգամ գյուղացին գնաց անտառ փայտ հավաքելու։ Նրա շունը հետևեց գյուղացուն։ Նրանք միասին մտան անտառ։ Հանկարծ մի գայլ հայտնվեց։ Նա հարձակվեց շան վրա և ցանկացավ ուտել, բայց շունը արցունքն աչքերին ասաց նրան.
-Ի՞նչ վատություն եմ արել քեզ, որ ուզում ես ինձ ուտել։ Եթե հիմա ինձ ուտես, վաղը նորից սոված կլինես։ Արի գնանք մեր տուն, որտեղ ամեն օր ինձ հաց ու այլ ուտելիք են տալիս, մենք միասին կապրենք։
Գայլը տեսնում է, որ շունը ճիշտ է ասում, և համաձայնում է նրա հետ։ Բայց երբ նրանք մոտենում են գյուղին, գայլը նկատում է, որ շան վիզը ճաղատ է՝ ծածկված վերքերով։
-Լավ է, շատ լավ, եղբա՛յր, որ այդքան լավ ես ապրում, բայց ինչո՞ւ է վիզդ այսպիսին։
-Գիտե՞ս ինչ, ախպե՛ր, իմ տերը վատ բնավորություն ունի, հաց դնելուց առաջ վզիս շղթա է դնում, հետո ասում՝ կեր:
-Չէ, ախպե՛ր, ես հետ կգնամ, իսկ դու գնա, ապրիր կուշտ փորով և շղթայով,- պատասխանում է գայլը։
Աղբյուրը՝ այստեղ։
Թարգմանությունը ռուսերենից՝ Մարիամ Տոնոյանի, Քոլեջ, 2-րդ կուրս