Քահանան և իր ծառան

daniel_margare-139f4817

Հայկական առակ

Քահանան մի ծառա ուներ։ Ինչ էլ, որ տերը պահանջեր, ծառան միշտ հակառակն էր անում։ Ուստի քահանան ստիպված եղավ իր ցուցումների հակառակը հրամայել։ Օրինակ՝ եթե ​​ուզում էր, որ ծառան ջուր բերի, ասում էր. «Ջուր մի՛ բեր»։
Մի օր քահանան իր իրերը բարձեց ջորու վրա և ծառայի հետ գնաց հարևան գյուղ։ Ծառան քշում էր ջորին։ Նրանք հասան խորջրյա գետին։ Ջորին բեռով մտավ ջուրը։ Գետի մեջտեղում բեռը թեքվեց ու քիչ մնաց ջուրն ընկներ։ Քահանան բղավեց.

— Հեյ, տղա, թեքի՛ր բեռը, թեքի՛ր բեռը:
Տերը գիտեր ծառայի սովորությունը և վստահ էր, որ ծառան հակառակն է անելու և ուղղելու բեռը։ Ծառան, լսելով տիրոջ լացը, թեքեց բեռը, և այն ընկավ ջուրը։
-Ա՛յ տղա, ի՞նչ արեցիր: Ի վերջո, ես քեզ խնդրեցի թեքել բեռը:
— Սուրբ հայր, դու ասացիր «թեքիր», ես էլ մտածեցի, որ այսքան ժամանակ է՝ այս մարդու հացն եմ ուտում, գոնե մեկ անգամ նրա պահանջը ճշգրիտ կատարեմ։ Ինչպես դու ասեցիր, այնպես էլ արեցի։

Աղբյուրը՝ այստեղ։ 

Թարգմանությունը ռուսերենից՝ Գալինա Հարությունյանի, Քոլեջ, 2-րդ կուրս

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s