Պարսկական առակ
Մի պարսիկ ազնվական մի օր ծառայի ուղեկցությամբ զբոսնում էր այգում: Եվ այսպես, ծառան, վստահեցնելով նրան, որ հենց նոր տեսավ մահին, որն իրեն հետապնդում է, աղաչեց տիրոջը, որ իրեն արագավազ մի ձին տա, որպեսզի մրրիկի պես սլանա այդտեղից և երեկոյան արդեն Թեհրանում լինի։ Տերը նրան տվեց այդպիսի ձի, և ծառան սլացավ:
Տուն վերադառնալիս տերն ինքը տեսավ Մահին և հարցրեց.
-Ինչո՞ւ այդքան վախեցրիր և սպառնացիր իմ ծառային:
-Ամենևին, – պատասխանեց Մահը, – ես չեմ վախեցրել նրան, ես ինքս զարմացա, որ նա դեռ այստեղ է, չէ՞ որ ես դեռ նոր պետք է հանդիպեմ նրա հետ այս գիշեր Թեհրանում:
Աղբյուրը՝ այստեղ։
Թարգմանությունը ռուսերենից՝ Արմինե Հովհաննիսյանի, Քոլեջ, 2-րդ կուրս