Մահմուդ Ղազնացին տասներորդ դարում Կենտրոնական Ասիայի ամենամեծ տիրակալն էր, ում անունը սարսափ էր առաջացնում պարսիկների և հնդիկների սրտերում: Երբ Իրանի տիրակալը մահացավ, նրա կինը՝ Սաիդան, իշխանությունը վերցրեց իր ձեռքը։ Մահմուդը նամակ է գրել նրան, որում սպառնացել է ներխուժել և պահանջել, որ Իրանը տուրք վճարի իրեն։
Թագուհի մայրը զորավարին պատասխանում է հետևյալ նամակով. «Քանի դեռ ամուսինս կենդանի էր, ես իսկապես վախենում էի մեծ սուլթան Մահմուդից, որն իր ոտքերի տակ գցեց և՛ Պարսկաստանը, և՛ Հնդկաստանը։ Բայց հիմա ես վախենալու ոչինչ չունեմ, քանի որ վստահ եմ, որ նման իմաստուն կառավարիչը իր քաջարի զորքերը չէր ուղարկի կնոջ դեմ։ Իհարկե, եթե նա հարձակվի իմ հողերի վրա, ես կպայքարեմ մինչև վերջ։ Եթե երջանկությունը ժպտա ինձ, և ես հաղթեմ, իմ անունը կհնչի դարերով, բայց եթե սուլթան Մահմուդը հաղթի, մարդիկ արհամարհանքով կասեն, որ նա հաղթեց միայն ծեր, թույլ կնոջ։ Եվ քանի որ ես գիտեմ, որ սուլթանը այնքան իմաստուն է, որ չի հայտնվի իր համար այս երկու նույնքան անբարենպաստ դիրքերում, ուրեմն՝ համապատասխանաբար վախենալու ոչինչ չունեմ։ Այս տողերն այնպիսի տպավորություն թողեցին սուլթան Մահմուդի վրա, որ նամակը կարդալուց հետո երդվեց երբեք չհարձակվել Իրանի վրա, քանի դեռ թագուհին ողջ է։
Աղբյուրը՝ այստեղ։
Թարգմանությունը ռուսերենից՝ Գալինա Հարությունյանի, Քոլեջ, 2-րդ կուրս