— Ո՞ր քաղցրավենիքն է ամենալավը և ո՞ր ուտեստը՝ ամենահամովը:
Ամեն մեկը թվարկեց իր սիրած ուտեստը և գլուխ գովեց, որ այն ամենահամովն է:
— Ո՛չ, եղբայրնե՛ր, — խոսակցության մեջ մտավ Սաքոն, — ամենաքաղցր ուտելիքը փախլավան է:- Իսկ դու դրա մասին որտեղի՞ց գիտես, — հարցրեց քեռի Թորոսը:
— Եթե չիմանայի, չէի ասի, — պատասխանեց Սաքոն:
— Որտեղի՞ց գիտես, հը՞, — հայտարարեց Մուղդեսանց Հարութը: — Իսկ դու ինքդ կերե՞լ ես փախլավա, — հարցրեց նա:
— Ես չեմ կերել, բայց գիտեմ, — հպարտ պատասխանեց Սաքոն:
— Եթե դու չես կերել, որտեղից է քեզ հայտնի, որ փախլավան քաղցր է, — հարցրեց քեռի Թորոսը:
— Էհ՛, — նեղացած պատասխանեց Սաքոն, — չնայած նրան, որ ես չեմ կերել փախլավա, բայց գիտեմ: Ես իմացա դրա մասին այն ժամանակ, երբ անցած տարի գնացել էի Կարս՝ շուկա: Ես տեսել եմ մարդկանց, որոնք կերել էին փախլավա: Նրանք էլ ասում էին.
— Փախլավան շատքաղցր է:
Աղբյուրը՝ այստեղ։
Թարգմանությունը ռուսերենից՝ Վահե Ազիզխանյանի, Քոլեջ, 2-րդ կուրս