Կակտուսներ

catus

Ես կակտուսները  հստակ կարող եմ համարել  իմ ամենասիրած գարնանային ծաղիկները: Շրջապատում ամեն ինչ դեռ մռայլ է ու գորշ, իսկ նրանք արդեն ծաղկում են: Այն էլ ինչքան երփներանգ: Պարզապես տոն է աչքերի ու հոգու համար: Իմ բոլոր կակտուսները ծաղկի չափերով միանման են, տարբերվում են միայն գույներով:

Читать далее

Реклама

Կավագործությունն այսօր

Այսօր շատ մեծ է հետաքրքրությունը հնագույն արհեստների նկատմամբ: Կավագործություն, ջուլհակագործություն, փայտագործություն, դարբնություն՝ ամեն մեկն ընտրում է այն, ինչ հոգեհարազատ է իրեն: Առավել տարածված արհեստներից է կավագործությունը:

Հնում կավագործական արտադրանքը մեծ հաջողություն էր վայելում: Չէ՞ որ առանց սպասքի, բաժակների և ամանների չէինք կարող կերակուր պատրաստել և պահել այն: Այդ իսկ պատճառով հնում կավե թաղարները, ափսեները, բաժակները և խոհանոցային կահավորանքը ամենապահանջված ապրանքն էին: Կավագործները ապահովված մարդիկ չէին, բայց անհրաժեշտ կարիքների համար միջոցները միշտ էլ հերիքում էին:

Читать далее

Լեգենդ կակաչի մասին

Կակաչի մասին առաջին գրավոր հիշատակումը վերաբերում է 11-12-րդ դարերին: Նրա պատկերները հայտնաբերվել են այդ ժամանակների Աստվածաշնչի ձեռագիր մատյաններում: Հին պարսկական գրականության մեջ ծաղիկն անվանել են «дюльбаш»՝տյուլպան, այդպես էին կոչում Արևելքում գլխարկները, որոնք հիշեցնում են այդ ծաղկի ձևը:

Читать далее

Քամին և ծաղիկը

Առակ սիրո մասին

Քամին հանդիպեց մի գեղեցիկ ծաղկի և սիրահարվեց նրան: Մինչ նա նրբորեն շոյում էր ծաղկին, ծաղիկն իր բույրով և գույնով ավելի մեծ սիրով նրան պատասխանեց: Քամուն թվաց, որ դա քիչ է և որոշեց.«Եթե ես ծաղկին տամ իմ ողջ զորությունը և ուժը, ապա նա ինձ ավելին կվերադարձնի»: Եվ նա ծաղկի վրա փչեց իր շունչը ` իր սիրո զորության շունչը: Բայց ծաղիկը չդիմացավ այդ փոթորկոտ կրքին և ջարդվեց: Այդ ժամանակ քամին  լռեց և սիրո նուրբ շունչը փչեց, սակայն ծաղիկը թառամեց նրա աչքի առջև:  Քամին բղավեց.

Читать далее

Խնձորի կամ սալորի մարմելադ

15087048_1150737201708184_677515428_n

Սեբաստացու օրերի առթիվ մրգային մարմելադի իր բաղադրատոմսն է առաջարկում մայրենիի ուսուցչուհի Թամար Ղահրամանյանը:

Տնային պայմաններում մարմելադ պատրաստում են թթվաշ մրգերից, որոնց եփած խյուսը հեշտ է մակարդվում:  Սովորաբար պատրաստում են խնձորից ու սալորից:

Читать далее

Բույսերին հարկավոր է շատ սիրել

14456805_332831720404672_63975841_o

Այսօր ես հարցազրույց վերցրի մեր վարպետ բուսաբույծ տիկին Շողիկ Պողոսյանից: Ահա այն:

-Ողջո՛ւյն, տիկին Շողիկ,  վաղո՞ւց եք  զբաղվում  բուսաբուծությամբ:

-Ողջույն: Բույսեր սիրել եմ մանկուց, բայց կոնկրետ բուսաբուծությամբ զբաղվում եմ արդեն 7-8 տարի: Դա իմ մասնագիտությունը չէ, այս ամբողջը ստեղծվել է սիրողական հիմքի վրա: Ինձ թվում է` բոլորի համար արդեն պարզ է, թե ինչպիսին է արդյունքը:

-Մի քիչ կպատմեք Ձեր նախորդ մասնագիտությունների մասին:

Читать далее