Ջեռոցը մարդկության հանճարեղ գյուտերից է, քանի որ նրա մեջ կարելի է բազում համեղ կերակրատեսակներ պատրաստել:
Սպագետտիով և խոզապուղտով ուտեստի բաղադրությունը
Ջեռոցը մարդկության հանճարեղ գյուտերից է, քանի որ նրա մեջ կարելի է բազում համեղ կերակրատեսակներ պատրաստել:
Սպագետտիով և խոզապուղտով ուտեստի բաղադրությունը
Դդումը մաքրել, ձևավոր կտրատել, շարել խոր ամանի մեջ, 1 կգ. դդումի վրա շաղ տալ 400 գրամ շաքարավազ և թողնել 24 ժամ՝ ջուրը դուրս տալու համար: Հաջորդ օրը ջրից հանել դդումի հատիկները, հեղուկին ավելացնել ևս 400 գրամ շաքարավազ, դնել կրակին և օշարակ պատրաստել, այնուհետև ավելացնել հատիկները: Читать далее
Ղափաման արևելյան ճաշատեսակ է և կարելի է մատուցել նաև տոնական սեղաններին: Լվանում ենք դդումը, վերևի մասը կլոր կտրում այնպես, որ այն որպես կափարիչ ծառայի: Մաքրում ենք դդումի ներսը, հեռացնում կորիզները, ողողում ջրով և թողնում քամվի:
Կաթով դդումի այս բաղադրատոմսը մեզ առաջարկում է անգլերենի ուսուցչուհի Սիլվա Հարությունյանը:
Դդումի կեղևը հեռացնել, մանր խորանարդաձև կտրատել, մի քիչ ջուր ավելացնել և եփել: Եփած դդումը տրորել, վերածել խյուսի, ապա կաթ, աղ ավելացնել, ու դարձյալ եփել: Եթե դդումը անհամ է, կարելի է մի փոքր էլ շաքարավազ ավելացնել: Կարիք չկա շատ եփել, որ դդումի մեջ եղած օգտակար նյութերը չվերանան:
Գրի առավ Դիանա Հարությունյանը, Ավագ դպրոց, 12-րդ դասարան
Դդումով այս կերակրատեսակը շատ հարգի է, պատրաստում են Զանգեզուրի տարածաշրջանում: Դդումից հեռացնում ենք կեղևը, կտրատում ենք մանր խորանարդիկների, մի քիչ տապակում յուղի կամ ձեթի մեջ, ավելացնում լվացած բրինձն ու խառնում դդումին: Դարձյալ մի փոքր տապակում ենք, հետո ավելացնում եռացրած ջուրը: Թողնում ենք մինչև եփի, և մեր փլավը պատրաստ է:
Կրթահամալիրի մայրենիի ուսուցչուհի Կարինե Պետրոսյանը ներկայացնում է Արցախի խաշլամայի իր բաղադրատոմսը:
Արցախում պատրաստվող խաշլաման տարբերվում է Հայաստանում պատրաստվող խաշլամայից: Այն պատրաստվում է հիմնականում մատղաշ տավարի կամ ոչխարի (գառան) յուղոտ մսից: Կաթսայի մեջ հերթականությամբ շերտ-շերտ շարվում են միսը, լոլիկը, կարմիր և կանաչ պղպեղը, սոխը և գազարը: Խաշլաման համեմվում է աղով, սև պղպեղով, թարմ համեմով ու սամիթով: Որոշ տնտեսուհիներ ավելացնում են նաև սև սալորաչիր կամ մոշ` թթվաշ համ ստանալու համար, ինչպես նաև` գինի կամ գարեջուր:
Գրի առավ Արթուր Մարգարյանը, Ավագ դպրոց, 12-րդ դասարան
Սեբաստացու օրերին ընդառաջ Մշո տոնական այս փլավի իր բաղադրատոմսն է առաջարկում կրթահամալիրի մայրենիի ուսուցչուհի Ելենա Սարգսյանը:
Նախապես թրջել սիսեռը ու եփել: Եփել նաև տավարի միսն ու հավի կրծքամիսը, ապա բզիկ-բզիկ անել: 2-3 գլուխ սոխը բուսայուղի մեջ լավ սոխառած անել, ավելացնել, մանրացրած տավարի և հավի միսը, խառնել, ավելացնել բլղուրը, եփած սիսեռը: Ապա ավելացնել ջուրն այնքան, որ ծածկի զանգվածը, աղը, կարմիր պղպեղը և թողնել, որ եփվի: Մշո ավանդական փլավը տոնական օրերի համեղ ճաշատեսակ է:
Անհրաժեշտ բաղադրիչներ՝
1 բաժակ բլղուր
300-500 գր. տավարի միս և նույնքան հավի կրծքամիս
1-1,5 բաժակ սիսեռ, սոխ, կարմիր պղպեղ, աղ
Գրի առավ Արթուր Մարգարյանը, Ավագ դպրոց, 12-րդ դասարան
Շոկոլադ հալեցնելը զգալի հեշտ է այս տաբերակով. դրա համար այն հավասար մասերի ենք բաժանում, լցնում ոչ մեծ փաթեթի մեջ (այստեղ ամենահարմարը խոհարարական պարկերն են)։ Վերցնում ենք հարմար տարա, որի մեջ պարկը կմտնի և մի քիչ էլ տեղ կմնա (շատ հարմար են բարձր նեղ բաժակները, օրինակ՝ բլենդերի բաժակը)։ Բաժակի մեջ ենք լցնում մինչև 50-60 աստիճան եռացրած ջուրը։ Շոկոլադով պարկը զգուշորեն տեղափոխում ենք տաք ջրի մեջ։ Պետք է հետևենք, որ պարկի մեջ ջուր չլցվի, այլապես շոկոլադը կխոնավանա և ամեն ինչ կփչացնի:
Գազարը երկարավուն կտրտում ենք, իսկ սոխը շրջանակներով (ոչ շատ բարակ)։
Փլավի համար Ուզբեկստանում օգտագործում են դեղին գազար և թավային չկպչող բրինձ։ Բրինձը լվանում ենք և 30-40 րոպեով սառը ջրում թրջում։ Բուսայուղը լցնում ենք լավ տաքացրած թավայի մեջ և տաքացնում: Սոխը տապակում ենք այդ թավայում ուժեղ կրակի վրա` մինչև ոսկեգույն-շագանակագույն երանգ ստանա։ Սոխի հյութը պետք է դուրս գա, որպեսզի միսն ավելացնելուց հետո ոչ թե շոգեխաշվի, այլ տապակվի։ Այժմ ավելացնում ենք ջլազատված և խորանարդաձև կտրտված միսը։ Տապակում ենք ուժեղ կրակի վար, սկզբից մի կողմից, հետո` մյուս։
Սա ամենահայտնի խնձորով թխվածքն է: Շատ հեշտ է պատրաստվում և համեղ է: Որպեսզի ուռուցիկ ստացվի, հարկավոր է ձուն լավ հարել: Բաղադրիչների այս քանակից ստացվում է 6-8 բաժին: Ձուն ու շաքարավազն իրար հետ 5-7 րոպե հարել, ավելացնել ալյուրը և լավ խառնել: Խնձորը կեղևել, մաքրել միջնամասերը, փոքրիկ կտորներով կտրատել: Խմորի մեջ ավելացնել խնձորի կես քանակը: Տարան յուղոտել, լցնել խնձորի շերտը, հետո՝ խմորը, հետո՝ նորից խնձոր ու խմոր: Եփել 40-60 րոպե և եփելու ընթացում ջեռոցի դուռը չբացել: