Բադենը ​​և նրա գինիները

baden-baden

Բադենը հաճախ նկարագրվում է որպես Գերմանիայի ամենահարավային գինեգործական շրջան, այն ​​իրականում ոչ այնքան տարածաշրջան է, որքան տարբեր վարչաքաղաքական շրջանների խառնուրդ, որոնք ժամանակին գինի էին արտադրում Բադենի Մեծ Դքսության տարածքում:

Читать далее

Լուսանկարչության զարգացման պատմությունից

Leica-A-265x198

Այսօր ոչ ոքի համար կասկածի ենթակա չէ այն փաստը, որ գեղարվեստական լուսանկարը, լուսանկարչի նկարչական, ստեղծագործական տեսիլն է։ Չնայած դեռ լուսանկարչության զարգացման արշալույսին՝ մի քանի տասնամյակ տարիներ շարունակ, սուր հարցադրում էր համարվում լուսանկարը արվեստ տեսակ համարելու փաստը, որը նաև ոչ այլ ինչ է, քան շրջակա միջավայրի մասին տեղեկատվություն ֆիքսելու և հաղորդելու միջոց։

Читать далее

Կավագործություն

kursy-goncharnogo-masterstva

Կավագործությունը համարվում է աշխարհի հնագույն արհեստներից մեկը։ Այն առաջացել է նեոլիթյան դարաշրջանում, ինչը հաստատվում է հնագիտական ​​պեղումների բազմաթիվ գտածոներով՝ ձեռքով քանդակված կավե իրեր, կրակի վրա ճաշ պատրաստելու պարզունակ սպասք, ջրի և հացահատիկի համար նախատեսված անոթներ։ Գոյատևելով մինչ օրս՝ այդ արտադրանքը շատ վառ կերպով պատմում է, թե ինչպես է զարգացել այս հնագույն արհեստը, որն ի վերջո վերածվել է արվեստի:

Читать далее

Քողարկիչ քսուքների պատմությունից

883_content

Քողարկիչ քսուքները անցել են էվոլյուցիայի երկար ճանապարհ` թունավոր փոշիներից մինչև ժամանակակից անվտանգ տարբերակները: Այսօր քողարկիչ քսուքը  մաշկի անհարթությունները քողարկելու  և  դրա գույնը փոխելու միջոց չեն միայն: Քողարկիչ քսուքը մի ամբողջ գիտություն է` ճիշտ  ընտրել քսուքի բանաձևը, կառուցվածքը,  երանգը, և ճիշտ ձևով քսել քսուքը, որպեսզի այն չթողնի դիմակի տպավորություն և այնպես քսել, որ այն  դեմքի  վրա մնա հավասար` առանց սահելու և ցրվելու: Այսօր հնարավոր չէ թվարկել  արտադրանքի օգտակար հատկությունները: Իսկ ի՞նչպես  է եղել անցյալում:

Читать далее

Կոսմետիկական  դիմակները Հին Հռոմում

3

Դիմակը Հին Հռոմում կոսմետիկան ամենակարևոր ապրանքատեսակներից մեկն էր: Երկրում իրականացվում էր արտահանում և ներմուծում: Հանդիպում էին բավականին բարդ բաղադրություններ: Օգտագործվում էին ինչպես ժամանակակից մարդու համար  սովորական բաղադրիչներ, օրինակ՝ մեղր, ձու, հյութեր, բույսերի սերմեր, այնպես էլ երբեմն ոչ ստանդարտ  բաղադրիչներ՝ լեղի, ուղեղ, եղջերուի կոտոշների փոշի:

Читать далее

Գինին մահմեդական Արևելքում

Vino-na-musulmanskom-vostoke

Արաբական թերակղզում դեռևս իսլամի առաջացումից առաջ գինին վաճառվում էր Արամեական վաճառականների կողմից, քանի որ  շրջակա  միջավայրը հարմար չէր խաղողի աճեցման համար: Ֆերմենտացված ըմպելիքների մյուս տեսակներն  արտադրվում էին V և VI դարերում՝ այդ թվում փշատից և մեղրից գինիները:

Читать далее

Հետաքրքիր փաստեր մեղվապահության և մեղրի պատմությունից

Մեղվապահությունը Հին Եգիպտոսում

  Մեղրն ունի հազարամյակների պատմություն: Արժանահավատ աղբյուրներից հայտնի է, որ վայրի մեղրը արդյունահանվել է  դեռևս 15 հազար տարի առաջ՝ վաղ քարե դարում: Հենց այդքան է թվագրվում Իսպանիայի Վալենսիա քաղաքից ոչ հեռու Առանյան քարանձավում հայտնաբերված ժայռապատկերը: Նրանում պատկերված են մարդիկ, որոնք պարաններով բարձրանում են բարձր ժայռի անցքով: Նրանցից մեկը հանել է մեղրախորշը և դրել զամբյուղի մեջ, իսկ այդ պահին  մեղուները թռչում են մարդկանց շուրջը:

Читать далее

Աշխարհի հազվագյուտ տիկնիկները

Հավզագյուտ տիկնիկներ են համարվում հնաոճ, հին տիկնիկները: Հայտնի է, որ նրանց գինը ամեն տարի բարձրանում է, որ կարող է դառնալ եկամուտի աղբյուր: Հին տիկնիկները ամեն տարի հայտնվում են աշխարհի խոշորագույն աճուրդներում: Որոշ օրինակների գները ամեն տարի բարձրանում են տաս տոկոսով: Հազվագյուտ տիկնիկների արժեքը վերջին 5 տարիների ընթացքում աճել է մոտավորապես հիսուն տոկոսով:

Читать далее

Ճապոնական տիկնիկներ

 

Ճապոնիայում տիկնիկները ճանաչված են որպես «կենդանի ազգային գանձ»։ Նրանցից շատերը համարվել (և համարվում են) թալիսմաններ։ Օրիանակ՝ գոսյե-նինգյո տիկնիկը՝ հաստ այտերով, ու երեխայի տեսքով, ընդունված է նվիրել երկար ճամփորդությունից առաջ։ Դարումա տիկնիկը ծառայում է ամանորյա երազանքներ պահելուն, և պետք է այրվեն, եթե երազանքը չի կատարվել։ Եվս մեկ հին ավանդական ճապոնական տիկնիկ՝ կոկեսին, չունի ձեռքեր և ոտքեր և իրենից ներկայացնում է փոքրիկ աղջնակ։

Читать далее

Հետաքրքիր փաստեր հոնքերը հանելու և ձևավորելու պատմությունից

Без названия

Ցանկացած աղջկա համար հոնքերը կարևոր տեղ են զբաղեցնում:  Հոնքերի շնորհիվ կարելի է ընդգծել բնական գեղեցկությունը, դեմքը դարձնել  ավելի արտահայտիչ կամ ամբողջությամբ փչացնել  արտաքին տեսքը: Այսօր կուսումնասիրենք, թե գեղեցկության ինչ  էվոլյուցիա են  անցել հոնքերը, թե ինչ նյութեր են  նախկինում օգտագործել հոնքերի ձևավորման համար, ինչպիսի հոնքերն են նորաձև այսօր և ինչպես է  դրանք պետք ընդգծել:

Читать далее