Նվեր Սուլթանին

Ahmed I

Աֆղանական առակ

Մի աշխատասեր գյուղացի ջանասիրաբար աշխատում էր իր այգում։ Եվ ահա մի անգամ նա մի այնպիսի մեծ դդում հայտնաբերեց իր բանջարանոցում, որ երբեք չէր տեսել։ Գյուղացին ուրախացած զարմացավ ապա մտածեց ու որոշեց, որ այսպիսի դդումը ամոթ չէ նվեր տանել սուլթանին։

Читать далее

Մանգոյի ծառը և թագավորը

kak-vyrastit-mango-iz-kostochki-v-domashnih-usloviyah-4

Մի մուրացկան շատ քաղցած էր: Անցնելով մի պարտեզի մոտով՝ նա տեսավ մանգոյի ծառը: Մտածեց. «Ես պետք է ուտեմ, այլապես սովից կմեռնեմ»: Այս մտքերով տարված՝ նա վերցրեց մի քար և նետեց դեպի ծառը: Քարը բարձր թռավ, գետի նետեց պտուղը և շարունակեց թռչել:

Читать далее

Ճանապարհի վարպետը

 

Ժամանակին մի ատաղձագործ կար։ Մի անգամ նա հարյուր մետաղադրամի դիմաց լավ փայտ գնեց. որոշեց արոր սարքել` վաճառելու համար։ Դրա համար արհեստանոցը բացեց ճանապարհին մոտ։ Կողքով անցնողն անպայման կմտնի։

Շուտով հայտնվեց առաջին պատվիրատուն.

— Ինձ բարձր ու ծանր արոր է պետք, դրանով ավելի լավ է վարել։

Читать далее

Կոստան Զարյանը՝ իսպանական գինիների մասին

Իր պտուղները, իր ջուրերը, իր գինիները… Նրանք ևս մասնակցում են իր հոգեկան կյանքին, իր մշակույթի, իր աշխարհազգացողության անհրաժեշտ և անբաժանելի մասն են կազմում: Սպանիական գինիում ոգեղենության ենթարկված են հողերի տենչը եւ արևի ջերմությունը: Նա խորհրդանշան է, դիոնիսյան միջոց՝ կյանքի արարողության մասնակցելու համար: Հրավառ արևների կրակը եռում է Ալիկանտիի եւ Մալագայի խաղողների մեջ, ջերմ պսպղանք է տալիս նրանց թափանցիկ բյուրեղներին, և այն մեղմ բոցավորումը, որ ճզմվելուց հետո երգ է տարածում մեր զգայնության մակերեսին եվ բաց անում մեր հաճելի հիշողությունների փղոսկրե դռները:

Читать далее

Ալեանդրա

oleander-01

Այդ ծաղիկը հին ժամանակներից ի վեր համարվում է վտանգավոր, քանի որ թունավոր է, բայց դա պատճառ չէ, որ դադարես հիանալ աելանդրայի հրաշալի վարդագույն ծաղիկներով, որոնք աճում են ամենուր:

Читать далее

Մայիս ամսին հարսանիք չանելու սովորույթի մասին

 

c60b5c

Հայկ Աղեղնավորի դուստրը՝ Մարերին, պետք է ամուսնանար գարնան վերջին ամսին, բայց հարսանիքի օրը Արածանի գետը հորդացավ, և հարսը մնաց գետի այս ափին, փեսան՝ մյուս:

Հայկ Աղեղնավորը զորություն ուներ նաև բնության ուժերի վրա, սակայն գետը սանձել չկարողացավ, և հարսանիքը հետաձգվեց: Հորդառատ անձրևները երկարեցին, ջրերը բարձրացան, ողողեցին ափերը, իսկ Արածանին խաղաղվեց միայն գարնան վերջին: Բնությունը ժպտաց, կանաչ շորեր հագավ, և սկսվեց հարսանիքը:

Այդ ժամանակվանից էլ հայոց մեջ սովորույթ դարձավ մայիս ամսին ո՛չ ամուսնանալ,  ո՛չ հարսանիք անել:

Նյութը պատրաստեց Ստելլա Բարեղամյանը,  ավագ դպրոց, նկարիչ

Աղբյուրը՝  Ռ. Նազարյան,  Առաջադրանքների ժողովածու,  էջ 385:

Խրիմյան Հայրիկն ու մշակները

28-10-2-1

Մի օր, երբ Խրիմյան Հայրիկն անցնում էր Պոլսի թաղամասերից մեկով, հանդիպում է հայ երիտասարդների, որոնք, քրտինքի մեջ կորած, ապրանքներով լեցուն հակեր էին տեղափոխում: Հենց որ նրանք տեսնում են Հայրիկին, վար են դնում հակերը և որովհետև խորին հարգանքով ու հավատով էին տոգորված  նրա նկատմամաբ, ակնածանքով շարվում են ճամփեզրին՝ օրհնություն ստանալու: Թեև վեհափառը աճապարում էր, կանգնում է և բարեհոգի ժպիտով  հարցնում, թե ինչպես են, ինչով են զբաղվում: Իմանալով, որ բեռնակրություն են անում,ասում է.

Читать далее

Հովհաննես Թումանյանի երազը

download (1)

Ասում են՝ բանաստեղծ  Հովհաննես  Թումանյանը  հեռազգաց  էր: Մի անգամ նա երազում տեսնում է, որ իր հայրենի Դսեղ  գյուղի արտերը կծղել են: Առավոտյան վեր է կենում և Թիֆլիսից հասում Դսեղ:

Գյուղի ծայրին բանաստեղծին  առաջինը ողջունում է ծերունի Վարազդատը:

-էս ո՞ւր ես շտապում, Հովհաննե՛ս, ինչ է, աշխարհում բա՞ն է փոխվել:

-Չէ՛, Վարազդատ ապի, եկա՝ տեսնեմ՝ ինչ կա, ինչ  չկա  գյուղում: Հունձը դեռ չե՞ք սկսել:

-Շուտ է,  Հովհաննե՛ս, հունիսը դեռ նոր է կիսում:

Читать далее

Ոչ միայն հացիվ…

download

Դվինի արքունական սպանդանոցի առջև օտարերկրացի մի վաճառական զրույցի էր բռնվել  հայ իմաստասերի հետ:

-Ինչո՞ւ եք մորթել տալիս այս հինգ հարյուր ոչխարը,-հարցնում է նա:

-Մագաղաթի համար: Միսը կմնա մարդկանց, իսկ կաշվից մագաղաթ կպատրաստեն:

-Եվ այդքան մագաղաթից քանի՞ մատյան կգրվի:

Читать далее

Եղիշե Չարենցն ամաչեց հացից

e60b4b8e3d

1934-ին գրական մի ասուլիսում գրականագետ Հայկ Գյուլիքևխյանը կծու խոսքեր  է  ասում բանաստեղծ Եղիշե Չարենցի հասցեին: Լսելով այդ մասին՝ Չարենցը որոշում է հանդիպել Գյուլիքևխյանին  և ավելի կծու  խոսքերով  պատասխանել նրան: Այդ  ժամանակներում Երևանի ամենամարդաշատ փողոցը Աբովյանն էր: Ասենք՝ դա միայն  փողոց չէր,  այլ բացօթյա  դահլիճ, որտեղ բոլոր  երևանցիների  մի կեսը ամեն օր  կարող էր ամեն օր հանդիպել մյուս կեսին: Հենց Աբովյան  փողոցով քայլելիս բանաստեղծն  ինքն իրեն ասում է, «Ես նրան իմ ասելիքը կասեմ այս փողոցում, թող ամբողջ  Երևանը տեսնի ու լսի»:

Читать далее