Գովք աշխատանքի

«-Հարսանիք-Կանայում»-Լիլիթ-Վարդումյան

Պատմում են, որ Արշամ  Երվանդունի արքան (մ.թ.ա. 240-220թթ.)  աշխատանքի հանդեպ  հատուկ պաշտամունք է ունեցել: Մի հրովարտակ է արձակում, որով  հայտարարում է, թե  պալատականները  պարտավոր են  տարվա  ընթացքում  չորս  օր աշխատել  հողագործների հետ: Թեպետ  հրամանը բոլորին էլ վերաբերում, բայց  Հովակիմ անունով մի պալատական  հայտարարում է, որ  ինքը սովոր չէ  ծանր աշխատանքի:

-Չլինի  կարծում ես՝  գյուղացուց լավն ես, — ասում է արքան, — եթե հրաման է, ուրեմն ոչ ոք  չպիտի  խուսափի: Այսօրվանից  զրկում  եմ քեզ պաշտոնից: Դու չուզեցիր   չորս օր  մույկդ տրեխով  փոխել, հիմա ստիպված  պիտի  լինես միայն տրեխ հագնել: Եթե  արքան աշխատում է, հպատակները պետք է աշխատեն նմանվել նրան:

Աղբյուրը՝ Հայկ Խաչատրյան,  «Հացապատում»:

Նյութը պատրաստեց  Ժենյա Դավթյանը,  Ավագ դպրոց, նկարիչ — դիզայներ

Մայրենի լեզվի ուժը

images

Բորիս Ռեիզյանը ճանաչված գրականագետ է, գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ: Նրա՝ ֆրանսիական գրականություն նշանավոր գրողներին նվիրված աշխատություններն ու երկերը քաջ հայտնի են ռուս և հայ հասարակայնությանը:

Նա ավարտել է Դոնի Ռոստովի համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Երկար տարիներ ղեկավարել է Լենինգրադի (Սանկտ Պետերբուրգ) համալսարանի արտասահմանյան գրականության ամբիոնի աշխատանքները:

Читать далее

Մանուկ Թումանյանը

images

Հովհաննես Թումանյանը մանուկ հասակում, թեև շատ նիհար, բայց առողջ, աշխույժ ու չարաճճի երեխա էր: Հագնվում էր ճիշտ այնպես, ինչպես բոլոր գեղջուկ մանուկները՝ կարմիր արխալուղ, մորթե գդակ,  տրեխներ: Ճիպոտը ձեռքին՝ իր հասակակիցների հետ շարունակ ձորերում կա՛մ խաղում էր, կա՛մ վազվզում,  կա՛մ թափառում:
Յոթ-ութ տարեկան հասակում Հովհաննեսը եզնարած էր: Սակայն նա մշտապես կորցնում էր եզները: Читать далее

Տորոն

download

Արարիչը մեր լեռնաշխարհին մի հիասքանչ բույս է պարգևել՝ կարծես հենց զատկական ձուն արյունազօծ դարձնելու համար: Դա տորոնն է: Արդարև, ձուն, տորոնի արմատներով ներկվելով, դառնում է արնագույն: Այսօր արհեստական ներկանյութերի պատճառով տորոնի գործածությունը մոռացվել է: Տորոնն աճում է պատմական Հայաստանի բոլոր վայրերում, իսկ մեր հանրապետությունում պատահում է հիմնականում Իջևանում, Էջմիածնում, Արտաշատում, Մեղրիում:

Որդան ներկ չունեցող Ֆրանսիայի համար տասնութերորդ դարում տորոնի ներդրումը հայտնություն էր՝ երկրին մեծ եկամուտներ բերող: Ներկանյութը Հայաստանից Եվրոպա է տարել Հարություն Ալթունյանը՝ Ժան Ալթնը, որը փախել էր Անատոլիայից՝ ստրուկի իր դժնդակ կյանքն այլևս չհանդուրժելով:

Ի պատիվ Ժան Ալթնի՝ ֆրանսիացիները հետագայում մի հուշատախտակ դրեցին Ավինիոնի Կելվե թանգարանում՝ հավերժացնելով տորոնի մշակումը սովորեցնողի անունը:

Տորոնի մասին կարդացեք նաև այստեղ:

Նյութը պատրաստեց Ալիկ Ավանեսյանը, Ավագ դպրոց, խոհարար

Հայկական տոնածառ

haygagan-donadzar

Շատ վաղուց` Մեծ ջրհեղեղից հետո, առաջին ձյունը Արարատ լեռան վրա  նստել է Հայկ  նահապետի հոր`  Թորգոմի ժամանակ:  Դա եղել է մեզանից չորս հազար հինգ հարյուր տարի առաջ: Այդ ժամանակ հեթանոս հայերը  Նոր տարին  տոնում էին գարնանամուտին: Մի անգամ` Ամանորի  նախօրեին,  արտասովոր  ցրտեր իջան Մասիսի  կատարից և  խուժեցին այգիներն ու դաշտերը: Թորգոմը արմատով պոկես ծիրանենին և տարավ տուն:  Նրա օրինակին հետևեցին մյուսները:  Երբ հնչեց Նոր տարին ավետող ծնծղան,  մարդիկ գինովցան և սկսեցին պարել ծառի շուրջը:  Նրա ճյուղերից նվերներ ու զարդարանքներ կախեցին: Հաջորդ տարվա նախօրեին, չնայած ցրտեր չեղան,  բայց մարդիկ  այգիներից դարձյալ ծառեր  տարան իրենց տները: Այնուհետև հայկական բոլոր ընտանիքներում  Ամանորի գալուստը նշանավորվում էր  կանաչ ծառի կամ ոստի  ներկայությամբ: Այդպես ծառը դրսից տուն մտավ և դարձավ տոնածառ:

Աղբյուրը՝ Հայկ Խաչատրյան,«Սոսյաց անտառ»,Էջ 38

Նյութը պատրաստեց Ռաֆո Ավետիսյանը, Ավագ դպրոց

Գխտոր

1366-003-Kaghni_Dub_Quercus_fr.academic.ru

Հայաստանի սև  ներկատու  բույսը գխտորն է, որ աճում է Եփրատի  ու Արաքսի  հովիտներում: Ամենալավը Բաղեշինն է: Ասում են՝ հին  ժամանակներում  գխտորը հոտաղ է եղել:  Կեսօրին մաճկալը նրան տուն է ուղարկել  հաց բերելու:  Հոտաղը  տուն է հասել, հետն առել  հացը և շտապել դեպի դաշտ: Ճանապարհին  սովածացել է, նստել է ու  կերել իր և մաճկալի  բաժին ամբողջ հացը:  Ուտելուց հետո գլխի  է ընկել, որ   ինքը վատ բան   է արել, գուցե՝ ամենավատ բանն  աշխարհում: Էլ ինչ երեսով  վերադառնա մաճկալի մոտ:  Ամոթից  դեմքը  ծածկում է  ձեռքերով  և գլուխը   դնում գետնին:  Ու  այլևս  չի բարձրանում:  Այդ  ժամանակվանից էլ սևերես  հոտաղը  դառնում է  գխտոր:

Աղբյուրը՝  Հայկ Խաչատրյան,  «Հացապատում», էջ 91:

Նյութը պատրաստեց Նվարդ Բաղդասարյանը, ավագ դպրոց,  նկարիչ

Կորկոտ

download

Հայոց աշխարհի տասներկու հազար ճաշերի  ցուցակն սկսվում է կորկոտով: Թեփահան  արված ցորենը  լցնում են պղնձե կաթսան և երեկոյան  դնում մարմանդ կրակ ունեցող թոնիրի  մեջ: Առավոտյան հանում են կաթսան և վայելում աստվածային  կորկոտը: Ոչ մի ճաշ  այդպիսի համ չունի: Կորկոտ են  եփում  ծննդյան տոնին, հարսանիքին ու մեռելահացին:

Читать далее

Ածիկ

hqdefault

Հայքը հայոց աշխարհի տանիքն է: Մի անգամ ձմեռն այնպես պինդ նստեց այնտեղ, որ ոչ ոք գարուն, ամառ ու աշուն չտեսավ: Մարդիկ տներում փակվեցին, անասունները՝ գոմերում: Մոռացան և´ վար ու ցանքս, և´ արտ ու այգի: Սերմացու ցորնահատիկները սկսեցին  ուռչել և գիշերները տարօրինակ ձայներ հանել: Մարդիկ ստիպված ցորենի մի մասը  փռեցին սկուտեղների վրա: Ամեն օր մի քիչ ջուր էին ցողում,  խոնավացնում, որպեսզի «մեղմեն սերմացուի բարկությունը»:

Читать далее

Սանդ

20141012_160455

Հայոց հացահատիկի աստվածուհի Աշորայի աջ ոտքի մույկը քարե էր, ձախ ոտքինը՝ փայտե: Մի անգամ աստվածուհին երկնքից իջավ և սկսեց քայլել երկրի վրա: Բայց դեռ մի քանի քայլ չարած՝մույկերն սկսեցին նեղել ու ցավեցնել նրա ոտքերը: Աշորան չդիմացավ անասելի ցավերին, հանեց ու դեն շպրտեց մույկերը և համբարձեց երկինք:
Մարդիկ վերցրին աստվածուհու մույկերը և դարձրին հացահատիկ կամ աղ ծեծելու  սանդեր: Հետո մույկերի նմանությամբ սկսեցին քարե ու փայտե սանդեր պատրաստել, բայց ոչ ոք չկարողացավ Աշորայի համար մի զույգ այնպիսի կոշիկ սարքել, որ աստվածուհու ոտքը չցավեցներ:

Աղբյուրը՝ Հայկ Խաչատրյան  «Հացապատում», էջ 8:

Նյութը պատրաստեց Անուշ Աղաջանյանը, քոլեջ, թարգմանիչ-գործավար:

Խրախճանական

cover225x225

Փոշեպատառ ճանապարհով դեպի ամրոց էին շարժվում իշխան Կամսարականի՝ թշնամու մեծաթիվ զորքին պարտության մատնած հեծյալների գունդը՝ խրոխտ ու հաղթանակից  ոգևորված: Իշխանը, որ զգոն ու աչալուրջ մարդ էր, ճանփեզրին՝ ամրոցի դարպասների մոտ, նկատեց ալեհեր մի ծերունու՝ մուրացիկների քուրձը հագին: «Ամենուրեք լրտեսներ են վխտում. պետք է պարզել՝ ով է այս մարդը» ,- մտածեց իշխանը և հրամայեց իր մոտ բերել նրան:

— Ո՞վ ես, ի՞նչով ես զբաղվում,- խստահայաց խոժոռադեմ հարցրեց իշխանը:

Ծերունին խորը ակնածանքով գլուխ տվեց ու ասաց, որ ինքը տաղասաց է, երգում է խնջույքներում. նաև  հետաքրքրաշարժ խնդիրներ, հանելուկներ ու խրախճանականներ է առաջարկում մարդկանց: Այ,  օրինակ, իշխանը կարող է ասել՝ ինչպես եղավ, որ ջրաղացպանն ու իր աղջիկը, քահանան ու կինը թխեցին երեք բաղարջ, սակայն յուրաքանչյուրին հասավ մեկ ամբողջական բաղարջ:

Читать далее