Ի՞նչ են միկրոկլիմաները

Դուք երբևէ նկատե՞լ եք, որ ձեր այգում տեղեր կան, որտեղ գարնանը ձույնը ամենավերջինն է հալչում: Կամ հենց նույն նարգիզները այգու մի տեղում աճում են ու ծաղկում, իսկ մյուս հատվածում ձև են անում, թե աճում են: Դրա պատճառը ամենից առաջ ձեր հողամասի տարբեր միկրոկլիմաներն են: «Միկրոկլիմա» բառը տվյալ դեպքում նշանակում է այն ոչ մեծ տարածքը, որտեղ հողի կլիման տարբերվում է հիմնական տարածքի մնացած հողերից: Այն կարող է ավելի սառը կամ ավելի տաք, կամ անգամ ավելի չոր կամ ավելի խոնավ լինել, քան ձեր տնամերձի մնացած մասերում:

Читать далее

Ամառային տաղավարի ծաղկային ձևավորում

 

5

Այգու տաղավարի համար  ավելի լավ է հարմար կահույք ընտրել բնական կամ բնականին մոտ նյութերից: Հյուսածո բազկաթոռները բնական  են նայվում բացօթյա տարածքում: Այնպիսի նյութեր, ինչպիսիք փայտն ու քարն են, նույնպես շատ բնականորեն են ներգրավվում ամառային պատշգամբի և վերնահարկի կահավորանքի մեջ:

Ամառային կահավորանքի ձևավորման մեջ կարևոր և անվիճելի դեր են  խաղում նաև բույսերը: Շուկան առաջարկում է տերասսաների և տաղավարների կանաչապտման մեծ տեսականի: Դիտարկենք հաջողված տարբերակների մի քանի օրինակներ:
Տարածքը ցանկապատելու և շրջափակելու համար շատ հարմար է օգտագործել բուսական խիտ ու դեպի վեր բարձրացող ծածկութը: Այդ նպատակների, ինչպես նաև «կենդանի» ցանկապատ ու թառմա ստեղծելու համար շատ հարմար է խաղողի որթը կամ նմանատիպ  բույսեր:

Читать далее

2017թվականի գարուն-ամառ նորաձևության հիմնական միտումները


2017 թվականի ամառային նորաձևությունը մեզ կներկայացնի շատ անակնկալներ։ Թեև ընդհանուր առմամբ դիզայներները հետևում են նախորդ տարիների միտումներին, այնուամենայնիվ նրանք առավելագույնն են ընդգծում նշանավորն ու վիճահարույցը. այսպես՝ այսօր պարահանդեսը ղեկավարում են նրբությունն ու ժանյակները, իրար հակադիր երփներանգ համադրությունները և բազմատեսակ  վառ լուծումները, որոնք լիովին ընդգծում են ժամանակակից կյանքի ռիթմն ու փոփոխությունները։

Читать далее

Կարուձևի արհեստանոցում կարում են արտահագուստներ

Մեր հերթական պատվերն էր Արևմտյան դպրոցի 4-5-րդ դասարանցիների համար արտահագուստի կարումը: Նախագիծը իրականացրեցինք դասավանդողներ Թերեզա Թումնայանի, Մերի Խանջյանի ղեկավարությամբ: Մեծ սիրով կատարեցինք աշխատանքը: Արդյունքում ստացվեցին հետաքրքիր և գեղեցիկ հագուստներ:

Это слайд-шоу требует JavaScript.

Ծիրանենի

67fa92def1d2d11e92ca711119bb1804b6

Ծիրանենու աճեցումը

Ծիրանենին բավականին մեծ ծառ է, որի երկարությունը հասնում է 5-12 մետրի: Կան նաև թփանման տեսակներ, ընդ որումդրանք էլ են խոշոր`թագի նման տարածվող: Ծիրանենու  արմատային համակարգը հողում շատ խորն է ձգվում: Դա  շատ առումներով  առանձնացնում է նրա  մշակումը:

Ծիրանենու աճեցումը ամենալավը իրականացվում է տաք եղանակներին, չափավոր կլիմայի ժամանակ: Ծիրանենին բավականին մեծ տարածում ունի Կովկասում և Ռուսաստանի եվրոպական հատվածում:

Читать далее

Հարցազրույց Ժողովրդական վարպետ Սրբուհի Մովսիսյանի հետ

12108981_955675241145030_9211772073555482947_n

Ներկայացեք խնդրեմ:

-Ես Սրբուհի Մովսիսյանն եմ,  դեկորատիվ-կիրառական արվեստի ժողովրդական վարպետ: Դեռ մանուկուց սիրել եմ ժողովրդական արհեստները՝ տիկնիկագործությունը, ասեղնագործությունն ու հելունագործությունը: Հիշում եմ, թե ինչ խնամքով էի հավաքում ու պահում տանը եղած մանր կտորները տիկնիկներ պատրաստելու համար,  գունավոր ստվարաթղթերը  թեմատիկ նկարներ անելու համար: Տարիների հետ ստեղծագործելու իմ  սերը դարձավ  իմ կյանքի գործը:

Читать далее