Հանդիպում Մարկ Գրիգորյանի հետ

 

մմմմ

Դեկտեմբերի 4-ին Քոլեջում մեզ հյուրընկվալել էր հայտնի լրագրող, Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյանը։ Նա նաև դասախոսում է Երևանի պետական համալսարանում, եղել է Հայաստանի Հանրային ռադիոյի տնօրենը։

Читать далее

Սեբաստացիական պատումներ․ Մերի Համբարձումյան

Ես Մերի Համբարձումյանն եմ, արդեն երկրորդ տարին է, ինչ սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջում: Ընտրել եմ «Հագուստի մոդելավորում» բաժինը, որովհետև սիրում եմ այս մասնագիտությունը: Ընկեր Թերեզի դասաժամին սովորում ենք էսքիզներ անել, որից ես շատ գոհ եմ և արդեն կարողանում եմ էսքիզներ անել: Ընկեր Մերիի հետ ձևում և կարում ենք մեր նախագծած հագուստները: Արդեն հասցրել եմ կարել իմ առաջին նախագծած հագուստը:

Читать далее

Ճամբարականները կարի արհեստանոցում

Ճամբարային այս օրերին Նոր դպրոցի 3-րդ դասարանի սովորողների հետ իրականացրեցինք «Պայուսակների ձևավորում» նախագիծը: Ընկեր Հռիփսիմեի գլխավորությամբ նրանք եղան մեր լաբորատորիայում: Սովորողների հետ միասին ֆետր կոչվող կտորից ձևեցինք և կարեցինք պայուսակներ և գլխազարդեր: Ուրախ օր անցկացրեցինք, միասնական աշխատանքը ոգևորեց թե մեզ և թե փոքրերին:

Նյութը՝ մեկամյա խմբի սովորողների:

Это слайд-шоу требует JavaScript.

Նախագծային շաբաթվա ձեռքբերումներ

Նախագծային շաբաթվա ընթացքում մեկամյա ուսուցման խմբի սովորողներս պատրաստում ենք բատիկից արված դեկորատիվ բարձեր, շարֆեր, բլուզներ և այլն: Էսքիզը ընտրում ենք ինքներս, այնուհետև նկարում կտորի վրա և սկսում ներկել՝ կիրառելով բատիկի տարբեր տեխնիկաներ: Արդյունքում ստացվում են գեղեցիկ և յուրօրինակ աշխատանքներ: Աշխատանքը կատարում ենք սիրով…

Ասատրյան Էսմիրա, քոլեջ, մեկամյա ուսուցում

Это слайд-шоу требует JavaScript.

Կարի մոդելավորման արհեստանոցում

Վերջապես երկարարատև արձակուրդից հետո եկանք մեզ հարազատ և սիրելի միջավայր: Արդեն տեղեկացել էինք, որ կրթահամալիրը աշխատում է առցանց և հեռավար ուսուցման աշխատակարգով: Համաձայնվեք, որ մի քիչ անհեթեթ կլիներ առցանց կամ հեռավար որևէ զգեստ կարել: Դա էր պատճառը, որ մեծ ցանկություն առաջացավ հեռավար ուսուցումը տեղափոխել ֆիզիկական միջավայր: Այսօր մեր առաջին պարապմունքն էր: Արդյունավետ և հետաքրքիր օր ունեցանք՝ ձևեցինք, կարեցինք կարի մեքենայով, կատարեցինք ձևափոխություններ: Իր ջերմ, տաք և լուսավոր սենյակում մեզ սիրով հյուրընկալել էր Շողիկ Պողոսյանը: Շնորհակալ ենք ջերմ ընդունելության համար:

Մեկամյա ուսուցում՝ Սոֆյա Հարությունյան

Это слайд-шоу требует JavaScript.

«Ցորենհատ» հացաթխման արտադրամասում

Քոլեջի մի խումբ սովորողներ իրենց ուսուցիչների հետ օրերս եղան  «Ցորենհատ» հացաթխման արտադրամասում: Նրանք ծանոթացան հացաթխման գործընթացին, ցորենների տեսակներին, պրակտիկորեն ներկայացրեցին էկոլոգիապես մաքուր հաց թխելու մի քանի գաղտնքիներ, հյուրասիրվեցին արտադրամասի հացից, որը շատ համեղ էր:

Աստղիկ Ասլանյան, քոլեջ, 2-րդ կուրս

Это слайд-шоу требует JavaScript.