«Ցորենհատ» հացաթխման արտադրամասում

Քոլեջի մի խումբ սովորողներ իրենց ուսուցիչների հետ օրերս եղան  «Ցորենհատ» հացաթխման արտադրամասում: Նրանք ծանոթացան հացաթխման գործընթացին, ցորենների տեսակներին, պրակտիկորեն ներկայացրեցին էկոլոգիապես մաքուր հաց թխելու մի քանի գաղտնքիներ, հյուրասիրվեցին արտադրամասի հացից, որը շատ համեղ էր:

Աստղիկ Ասլանյան, քոլեջ, 2-րդ կուրս

Это слайд-шоу требует JavaScript.

Շարֆերի ներկում կարուձևի արհեստանոցում

Ձեռարվեստի մեր դասաժամին ծանոթացա շարֆերի ներկման  տեխնիկայի տարբեր ձևերի: Առաջին անգամ էի աշխատում բատիկայի համար նախատեսած ներկերով: Միատոն շիֆոնե գործվածքը ներկեցի հանգույցի տեխնիկայով, և արդյունքում ստացվեցին գեղեցիկ շարֆեր: Առաջին անգամ էի աշխատում բատիկայով,  ինձ շատ դուր եկավ նման աշխատանքը:  Ինչու չէ, այն այսօր  ժամանակակից է և գունեղ:

Հերմինե Պետրոսյան, քոլեջ, նախադպրոցական կրթություն

Это слайд-шоу требует JavaScript.