Հարիսան նախկինում համարվել է ծիսատոնական կերակուր: Պատրաստել են հանդիսավոր օրերի, հարսանիքների և ժողովրդական տոների ժամանակ: Կճուճի մեջ թոնրում ողջ գիշեր եփելուց հետո կերել են մեծ մասամբ կիրակի առավոտյան: Ուտելիս վրան լցրել են հալած յուղ:
Պաս օրերին մսի փոխարեն օգտագործել են բանջար: Ընդհանրապես, կավեղեն, խեցեղեն սպասքի մեջ պատրաստվող բոլոր կերակրատեսակները հայկական ծագում ունեն:
Ծիսական հարիսայի հետ հաղորդակցվել են տան բոլոր անդամները, ընդհուպ մինչև նորածինները: Տանտիկինը հարիսայի յուղից քսում էր նորածնի շուրթերին` որպես պարտադիր հաղորդակցություն սրբազան ուտեստի: Ընդ որում` հոգեպես անմաքուր, մեղավոր մարդն իրավունք չուներ ուտելու հարիսան: