Պլատինը փայլուն, սպիտակաարծաթագույն ազնիվ մետաղ է, որը առաջին անգամ սկսել են արդյունահանել ԱՄՆ-ում: Այսօրվա դրությամբ հիմնական արդյունահանողներն են՝ ՀԱՀ-ը, ԱՄՆ-ն, Ռուսաստանը: Պլատինն օգտագործվում է որպես քիմիական ռեակցիաների կատալիզատոր: Բացի դրանից օգտագործվում է բժշկության, ոսկերչության և այլ ոլորտներում: Գինը տրոյական ունցիայի համար կազմում է մոտ 1200 դոլար:
«Պլատին» իսպաներենից թարգմանաբար բառացիորեն նշանակում է «Արծաթիկ» : Այսպիսի «նսեմացուցիչ» անուն այս մետաղին դրել են կոնկիստադորները: Քանի որ նա շատ դժվարահալ է, երկար ժամանակ նրա համար կիրառություն չէին կարողանում գտնել: Այդ իսկ պատճառով նա գնահատվում էր երկու անգամ էժան արծաթից: Հիմա համաշխարհային բիրժաներում պլատինը մոտ հարյուր անգամ թանկ է արծաթից: