Իտալական այս համեղ աղցանը կարելի է պատրաստել թե´ տոնական, թե´ սովորական սեղաններին մատուցելու համար: Հավի կրծքամիսը կտրատել խորանարդաձև ու տապակել: Գազարը լվանալ, մաքրել, քերել, նույնպես տապակել բուսայուղով: Բեկոնը կտրատել խորանարդաձև, տապակել մինչև ոսկեգունելը: Սոխը օղակ-օղակ անել, վարունգները երկարավուն կտրատել: Խառնել այս ամենը, ավելացնել թթվասեր կամ մայոնեզ: Լցնել աղցանի ամանի մեջ, զարդարել կանաչիով ու մատուցել:
Աղբյուրը՝ այստեղ:
Նյութը պատրաստեղ Արթուր Մելքոնյանը, արհեստների դպրոց, խոհարար