Ճանճն ու մեղուն

 

pritcha-muxa-i-pchela

Մոծակը հարցրեց ճանճին.
— Մոտակայքում ծաղիկներ կա՞ն:
-Ծաղիկներից տեղյակ չեմ, — պատասխանեց ճանճը,-ինչ վերաբերում է պահածոների  տուփերին, գոմաղբին, կեղտաջրերին, լիքն են:
Եվ ճանճը սկսեց թվարկել մոտակայքում գտնվող բոլոր աղբավայրերը, որտեղ մոծակն անպայման պետք է այցելի:
Մոծակը թռավ ճանճի ցույց տված ճանապարհով և հանդիպեց մեղվին:
— Մոտակայքում աղբավայրեր չե՞ս տեսել,- հարցրեց մոծակը:
-Աղբավայրե՞ր, կե՞ղտ, ո՛չ, ոչ մի տեղ չեմ տեսել,- զարմացավ մեղուն: -Փոխարենը շուրջբոլորը շատ անուշաբույր ծաղիկներ կան:
Ու մեղուն մանրամասն պատմեց, թե որտեղ են ծաղկում շուշանները, և որտեղ են վերջերս բացվել հակինթները:
Ահա թե ինչու է կարևոր ընկերներ ճիշտ ընտրելը:

Առակի թարգմանությունը ռուսերենից՝ Մերի Ավչյանի, քոլեջ, 1-ին կուրս

Խորհրդատու՝ Կարինե Պետրոսյան