Առջևում մայիսյան 11-րդ հավաքն է` լավ առիթ «Արհեստագործ» ամսագրի մեկ տարվա աշխատանքներն ամփոփելու համար: Անցյալ տարի մենք ներկայացանք մեր մի քանի ամսվա աշխատանքով, և մայիսյան հավաքին «Արհեստագործ» ամսագիրն ամփոփեց իր արդյունքները: Այսօր մայիսից մայիս ընկած մեկամյա մեր գործունեության արդյունքում ամսագիրն ունի 104 հրապարակում, որ տեղ է գտել ամսագրի ութ բաժիններում: Տեղ գտած նյութերը բազմազան են ու տարաբնույթ. դրանք թարգմանություններ են, մասնագիտական փոքրիկ բառարաններ, արհեստանոցների աշխատանքը լուսաբանող տեսանյութեր, աշխարհի ժողովուրդների խոհանոցի բաղադրատոմսեր, առած-ասացվածքներ և զրույցներ արհեստների ու աշխատանքի մասին, ինչպես նաև արհեստների պատմությանն ու արհեստագործական գործիքներին և նյութերին վերաբերող հոդվածներ:
արհեստներ
Արհեստները հին Երևանում
Երևան քաղաքի կենտրոնը՝ Շահարը, աչքի էր ընկնում դուքանների առատությամբ, որոնք առանձին շարքեր ունեին Աստաֆյան փողոցում։ Այդպիսի շարքեր կային Ղանթարում, որտեղ հետագայում կառուցվեց վաճառատների համալիրը, Անգլիական այգու հարևանությամբ։ Այստեղ շատ էին տարբեր արհեստի տեր մարդկանց` դերձակների, գդակ կարողների, վարսավիրների, ոսկերիչների, դարբինների, թիթեղագործների կրպակները։ Շուկայի մոտ ձիեր էին պայտում։