Մի ժամանակ հին Երևանում շատ էր տարածված շերամապահությունը։ Նկուղներում իրար վրա փայտե դարակներ էին պատրաստում ու թթենու տերևները դարսում դրանց վրա։ Մանր ձվերից հայտնվում էին թրթուրները՝ սպիտակ, հատվածավոր մարմնով։ Լավ աշխատող թրթուրավոր մեքենաների նման դրանք ուտում էին տերևը՝ արագորեն, ագահաբար։ Այդպես՝ ամբողջ օրը։ Հետաքրքիր կենսական շրջափուլ էին անցկացնում այդ զարմանահրաշ ճիճուները. ձվից՝ թրթուր, բոժոժ, թիթեռ. թրթուրային փուլը տևում է 22-30 օր։ Այդ ընթացքում դրանք չորս անգամ մաշկափոխվում են։
արհեստ
Արցախի առած-ասացվածքներ աշխատանքի մասին
Ամենաքաղցրը մարթին քրտնոնքն ա:
Ամենաքաղցր բառը հափռեդ մաչին ա փսնում:
Ամեն խմորա քյաթա չի թխվում:
Ամեռնը ըրա, ծմեռնը կեր:
Այլերը ճեղացն ա անում, ղլմըղալը՝ չանչախը:
Հին Երևանի շրջիկ արհեստավորները
Հին Երևանը հայտնի էր իր շրջիկ արհեստավորներով, որոնք գործիքների արկղը բռնած՝ անցնում էին թաղից թաղ, փողոցից փողոց, մտնում բակերը։
Շրջիկ արհեստավորների թվում շատ էին կլայեկողները (կլայեկչի), բուրդ գզողները (գզրարները), դանակ-մկրատ սրողները:
Ռուսական առած-ասացվածքներ արհեստների ու աշխատանքի մասին
Не без ума, так и не без промысла.
Թե խելք ունի, առանց արհեստի չի մնա:
С ремеслом и увечный хлеба добудет.
Արհեստով միշտ հաց կլինի:
Перо легче сохи.
Գրիչ բանեցնելը արոր բանեցնելուց հեշտ է:
Ռուսական ասացվածքներ արհեստների մասին
1. Ремесло кормилец.
Արհեստը կերակրող է:
2. Ремесло пить-есть не просит, а хлеб приносит.
Արհեստը ուտել-խմել չի պահանջում, բայց հացի տեր է դարձնում:
3. Ремеслу везде почет.
Արհեստն ամենուր հարգված է:
Առածներ արհեստների և աշխատանքի մասին
Աշխատանքը գեղեցկացնում է մարդուն:
Աշխատանքը փոխ հաց է, ոնց անես ընենց էլ կուտես:
Արհեստը կաթ-կաթ աղբյուր է, եթե չվարարի, չի էլ պակասի:
Արհեստ ունեցողը մինչև կեսօր է սոված, չունեցողը` մինչև իրիկուն:
Արհեստը ոսկի մատանի է, ուր որ գնաս, հետդ կգա:
Անուստա արհեստը հարամ է:
Աշխատանքը լեռներ կհավասարեցնի:
Առաջին դարբինը
Ասում են՝ աշխարհում առաջին դարբինը Դավիթ մարգարեն է եղել: Իբրև արդարամիտ ու անաչառ մարդ՝ Տերը պարգևատրել էր նրան. առանց ձեռքերն այրելու՝ նա քուրայից հանում էր կաս-կարմիր երկաթը, հրակեզ մետաղը դնում ծնկներին (այն ժամանակ ո’չ զնդան կար, ո’չ էլ ունելի) և կռելով կոփում տաք ձուլվածքը: Մարգարեի դրացիներից մեկը խնդրում է նրան իր կրտսեր որդուն դարբնություն սովորեցնել: Մանրազնին հետևելով վարպետի՝ զարմանալիորեն փութկոտ ու վարժ շարժումներին՝ պատանին՝ ուշիմ ու ընդունակ, արագորեն յուրացնում է դարբնի արհեստը: