Կանաչ սոխով բլիթը շատ համեղ Ճաշատեսակ է և կարելի է մատուցել ամենօրյա սեղաններին: Տաք նախաճաշը, հատկապես հանգստյան օրերին, հենց առավոտից ընտանեկան ջերմության մթնոլորտ և լավ տրամադրություն է ստեղծում:
Ինչպես պատրաստել կանաչ սոխով բլիթներ
Նախապես խաշած 3 ձուն մանր կտրատել, ավելացնել մանր կտրատած կանաչ սոխը, աղ անել, միասին լավ տրորել, 2 ճաշի գդալ թթվասեր, սոդա, քացախ ավելացնել, 1 ձու ջարդել, խառնել, քիչ-քիչ այնքան ալյուր լցնել, մինչև բլիթի սովորական թանձրության համասեռ խմոր ստացվի: Տապակի մեջ բուսայուղ տաքացնել, խմորը ճաշի գդալով լցնել տապակի մեջ, բլիթը մի կողմից տապակել, շրջել, տապակել նաև մյուս կողմից, տեղափոխել թղթե անձեռոցիկի վրա: Մատուցել թթվասերով:
Աղբյուրը՝ այստեղ:
Նյութը պատրաստեց Արթուր Մելքոնյանը, արհեստների դպրոց, խոհարար