Հավի մսով աղցանի պատաստման համար անհրաժեշտ է գազարը և տաքդեղը կտրատել ձողիկների տեսքով: Ապա մանրացնում ենք հավի կրծքամիսը և տապակում բուսայուղով պատված թավայում մինչև եփելը և թեթևակի կարմրելը: Հետո խառնում ենք կտրատված բանջարեղենի՝ գազարի ու տաքդեղի հետ, վրան ճզմում սխտորը, համեմում աղով և սև պղպեղով: Ստացված զանգվածը լավ խառնում ենք թթվասերով: Գազարով, տաքդեղով և հավի մսով այս աղցանը, որի պատաստումը Ձեզանից կխլի ընդամենը 20 րոպե, կարելի է համեմել ինչպես մայոնեզով, այնպես էլ թթվասերով: