Խորը ամանի մեջ խառնում ենք ալյուրը, սոդան, վանիլինն ու սառեցրած կարագը: Ստացված զանգվածը տրորում ենք ձեռքերով՝ վերածելով փշրանքի: Ստացված փշրանքի կենտրոնում փոսիկ ենք անում, այդ փոսիկի մեջ լցնում ենք թթվասերը, ավելացնում ձվերն ու սպիտակուցը և խառնում ստացված զանգվածը պատառաքաղով, սպա հունցում ենք փափուկ խմոր:
գաթա
Պահոց բաղարջ
Բաղարջը պահոց շրջանի հայկական ուտեստ է, կարելի է մատուցել նաև տոնական սեղաններին:
Բարձրորակ ալյուրով, մեղրով, աղով, ձեթով, խմորի սոդայով և գոլ ջրով, առանց երկար հունցելու, պատրաստել պինդ խմոր, ծածկել խոնավ շորով և թողնել հանգստանալու 15-20 րոպե: Ապա խմորի որևէ հատվածում կարելի է դնել արծաթյա դրամ կամ փայտե խաչ, գրտնակել 1-1.5սմ հաստության կլոր շերտով, երեսին պատառաքաղով գծեր քաշել, մի քանի տեղից ծակել, մեղր քսել և թխել թոնրում կամ փռում:
Աղբյուրը՝ այստեղ:
Նյութը պատրաստեց Արթուր Մելքոնյանը, խոհարար
Հայկական բաղարջ
Անդորր գիշեր էր: Շրջակայքում ամեն ինչ նիրհել էր: Միայն ջրաղացների միալար չխկչխկոցն էր լսվում: Այդ ձայնի տակ կարելի էր խաղաղ ու հանգիստ քնել: Սակայն ծեր ջրաղացպանի քունը չէր տանում. նա քաղցած էր: Բայց կեսգիշերին որտեղի՞ց հաց գտնես: Մոտակայքում ոչ ոք չկար: Ծերունին սկսեց այս ու այն կողմ պտտվել: Հանկարծ աչքն ընկավ ալրամանին: Գլխում ինչ-որ միտք փայլատակեց: Առանց ժամանակ կորցնելու՝ նա մի քանի բուռ ալյուրից խմոր հունցեց: Հապճեպ կրակ վառեց ու խարույկի կողքին տափարակ մի քար գցեց: Որոշ ժամանակից քարը թեժացավ: Հետո խմորից գնդիկներ արեց, հարթեցրեց դրանք ու կպցրեց քարին այնպես, ինչպես թոնրի պատին են կպցնում:
Ջրաղացպանը երբևէ այդքան ախորժակով չէր ընթրել:
Այդպես ստեղծվեց հայկական բաղարջը՝ անթթխմոր հացը, որի համը մնաց ջրաղացների ալրոտ պատերի ներսում:
Նյութը պատրաստեց Արթուր Մելքոնյանը, արհեստների դպրոց, խոհարար