Դարբնությունը՝ որպես արհեստ, Հայաստանում կիրառել են դեռևս հնագույն ժամանակներից: Այն զարգացել է հատկապես Հայաստանում, քանի որ մեր երկիրը երկաթի հանույթի բնօրաններից մեկն է: Մեծամորում պեղումներ կատարելիս գիտնականները հայտնաբերել են վաղնջական ժամանակներից մեզ հասած արտադրական կառուցվածքների մի ամբողջ համալիր՝ մետաղ հալելու և ձուլելու վառարաններով:
Եգիպտոսի մի պատմիչ՝ Մանեթոնը, հիշատակում է երկաթե մարտակառքերի մասին՝ Հայաստանից Եգիպտոս հասած: Դրանք աջ ու ձախ կողմերի սռնիներից կապված գերանդիներով եգիպտացիներին ահ ու սարսափի մատնեցին: Պակաս սարսափելի չէին նաև չորքոտանիները ՝ ձիերը՝ կառքերին լծված: Ըստ եգիպտացի պատմիչի՝ ձիեր ևս բուծել և վարժեցրել են հայերը՝ այս գործում էլ դրսևորելով առաջնություն և անզուգականություն:
Նյութը մուտքագրեց և տեղադրեց Բագրատ Սարգսյանը, քոլեջ, համակարգչային շահագործող